Բաբաջան. «Ադրբեջանը մանրամասն տեղեկացված է Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող գործընթացներից»
Թուրքիայի փոխվարչապետ, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը հերթական անգամ հայտարարել է, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը բարդանալու է։
Անկարան ևս մեկ անգամ ընդգծել է, որ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացները փոխկապակցված են։
Բաբաջանն ընդգծել է, որԱդրբեջանը մանրամասն տեղեկացված է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման ողջ գործընթացից։ Նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների հեղինակներից մեկն է, և Մյունխենից (որտեղ ստորագրվել են արձանագրությունները) մեկնելով Բաքու ու հանդիպելով Ադրբեջանի ղեկավարի հետ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է այդ փաստաթղթերի էությունը։
Բաբաջան. «Ադրբեջանը մանրամասն տեղեկացված է Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող գործընթացներից»
Թուրքիայի փոխվարչապետ, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը հերթական անգամ հայտարարել է, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը բարդանալու է։
Անկարան ևս մեկ անգամ ընդգծել է, որ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացները փոխկապակցված են։
Ալի Բաբաջանի խոսքերով՝ Թուրքիան Հայաստանից քայլեր է սպասում «ադրբեջանական տարածքների ապաշրջափակման» ուղությամբ։
Բաբաջանն ընդգծել է, որ Ադրբեջանը մանրամասն տեղեկացված է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման ողջ գործընթացից։ Նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների հեղինակներից մեկն է, և Մյունխենից (որտեղ ստորագրվել են արձանագրությունները) մեկնելով Բաքու ու հանդիպելով Ադրբեջանի ղեկավարի հետ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է այդ փաստաթղթերի էությունը։