Քաղաքական

31.03.2019 18:45


Արմեն Մարտիրոսյանը հրաժարվել է առաջադրվել «Ժառանգության» վարչության նախագահ

Արմեն Մարտիրոսյանը հրաժարվել է առաջադրվել «Ժառանգության» վարչության նախագահ

Այսօր «Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարն էր:

Ընտրվեց կուսակցության վարչության նոր կազմը: Վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը ՀՀ-ից բացակայում է, հայտնել էր, որ չի ցանկանում առաջադրվել այդ պաշտոնին:

Վարչության նոր կազմի 15 անդամներն են Վանիկ Ալեքսանյանը, Հասմիկ Ավետիսյանը, Հայկ Գասպարյանը, Տաթեւիկ Ղամաղելյանը, Անդրանիկ Գրգորյանը, Նարինե Դիլբարյանը, Նուբար Հակոբյանը, Մերի Մաթեւոսյան, Գագիկ Մարգարյանը, Ռշտուն Մարտիրոսյանը, Արեգ Մկրտչյանը, Մարիաննա Ոսկանյանը, Աշոտ Սաժումյանը, Արմենակ Ստեփանյանը եւ Ստեփան Վարդանյանը:

Աղբյուրը՝ aravot.am

***

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ՝ Նարինե Դիլբարյանը, քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը