Այս օրերին Հայաստանում գտնվող Շվեդիայի քրիստոնյա սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Փիթր Վեյդրուդը վարչապետ Ռեջեփ Էրդողանի՝ 100 հազար հայերին Թուրքիայից վտարելու խոսքերը որակում է որպես դժբախտ հայտարարություն.
-Չեմ ուզում այլ մեկնաբանություն տալ, բացի նրանից, որ սա իր կողմից կատարված սխալ էր,- այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Փ. Վեյդրուդը,- այդ հակազդեցությունը տեսնելով՝ շատ էի տխրել, և դա վկայում է այն մասին, թե այս հարցը տակավին որքան զգայուն է Թուրքիայում։ Հուսով եմ, որ ինքն այդ չէր ուզում ասել և փորձեց հետ կանգնել այդ ասածից։
Փ. Վեյդրուդը Երևանում է 2010թ. մարտի 25-26-ին ՀՅ Դաշնակցության կազմակերպած խորհրդաժողովին մասնակցելու համար։
Շվեդիայի քրիստոնյա սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այդ երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման նախաձեռնողներից է։ Փ. Վեյդրուդի խոսքերով՝ Շվեդիան կողմնակից է, որ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները վավերացվեն, և Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևին դեմ արտահայտվողների հիմնավորումներից մեկն էլ այն է եղել, որ իրենց այդ քայլը կխոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Սակայն, ինչպես նշեց շվեդ պատգամավորը, միջազգային իրավունքն ու մարդու իրավունքներն աշխարհի բոլոր երկրների պատասխանատվությունն են և ամրագրված են ՄԱԿ-ի հռչակագրում, ինչպես նաև՝ որքան Շվեդիան Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամագրվելու կողմնակիցների առաջամարտիկներից է և շարունակելու է կողմ արտահայտվել, նույնքան սկզբունքային են նաև միջազգային իրավունքն ու մարդու իրավունքները.
-Թուրքիան պատկանում է Եվրոպային։ Իրականում մեզ համար այս երկուսն իրար հետ են առնչվում։ Այն ժամանակ, երբ Թուրքիան կարողանա իր անցյալի մութ էջերի հետ հաշտվել, նշանակում է՝ նաև Եվրամիության հետ կարող է ավելի լավ հարաբերվել։ Հասկանում ենք, որ այս բանաձևը կարող է շատ կարճ ժամանակի կտրվածքով Հայաստանի և Թուրքիայի միջև դժվարություններ առաջացնել, բայց այս որոշումն այն չէ, որ մենք պաշտպանում ենք մեկ երկրի պատմության տեսակետն ընդդեմ մյուս երկրի տեսակետի, այլ հիմնված է այն հասկացողության վրա, որ մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային իրավունքի համար անհրաժեշտ է, որ նման խնդիրների հասկացողությունն անկեղծ լինի։ Հաշտության համար անհրաժեշտ է ճշմարտությունը։ Զոհերի համար ևս անհրաժեշտ է, որ աշխարհը ճանաչի իրենց ողբերգությունը և հանձն առնի, որ նման դեպքեր չեն կրկնվելու։ Եվ, անշուշտ, իմ և իմ կուսակցության հույսն այն է, որ բոլոր կողմերը և հատկապես հայերն ու թուրքերը Շվեդիայի խորհրդարանի այս որոշումը կօգտագործեն հաշտության համար,- հայտարարեց շվեդ պատգամավորը,- Թուրքիան, չճանաչելով իր պատմությունը, շատ անհարգի հիմնավորումներ է տալիս Եվրոպայի իսլամաֆոբիկ շրջանակներին, ովքեր համաձայն չեն, որ Թուրքիան Եվրամիության մաս կազմի։
Անդրադառնալով Շվեդիայի խորհրդարանում հնչած այն հակազդեցությանն էլ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար հիմա ճիշտ ժամանակը չէ՝ Փ. Վեյդրուդն ասաց.
-Ճտել, թե երբ է ճիշտ ժամանակը, բոլոր քաղաքական գործիչների համար էլ իսկապես դժվար է, բայց մի բան հստակ է՝ ինչքան սպասենք, այնքան վատ է լինելու։ Այս դեպքում զոհերն սպասել են 95 տարի։
Շվեդիայի քրիստոնյա սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն իր երկրի կառավարությանը խորհուրդ է տալիս խորհրդարանում բանաձևի ընդունմանը համահունչ գործել, թեև Փ. Վեյդրուդը նշեց նաև, որ մոտ 6 ամսից Շվեդիայում խորհրդարանական ընտրություններ են,և, սոցհարցումների համաձայն, հավանականությունը մեծ է, որ իշխանությունը կփոխվի, և հաջորդ վարչապետն ու արտգործնախարարը կլինեն սոցիալ-դեմոկրատներ։
Շվեդ պատգամավոր. «Թուրքիան պատկանում է Եվրոպային»
Այս օրերին Հայաստանում գտնվող Շվեդիայի քրիստոնյա սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Փիթր Վեյդրուդը վարչապետ Ռեջեփ Էրդողանի՝ 100 հազար հայերին Թուրքիայից վտարելու խոսքերը որակում է որպես դժբախտ հայտարարություն.
-Չեմ ուզում այլ մեկնաբանություն տալ, բացի նրանից, որ սա իր կողմից կատարված սխալ էր,- այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Փ. Վեյդրուդը,- այդ հակազդեցությունը տեսնելով՝ շատ էի տխրել, և դա վկայում է այն մասին, թե այս հարցը տակավին որքան զգայուն է Թուրքիայում։ Հուսով եմ, որ ինքն այդ չէր ուզում ասել և փորձեց հետ կանգնել այդ ասածից։
Փ. Վեյդրուդը Երևանում է 2010թ. մարտի 25-26-ին ՀՅ Դաշնակցության կազմակերպած խորհրդաժողովին մասնակցելու համար։
Շվեդիայի քրիստոնյա սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այդ երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման նախաձեռնողներից է։ Փ. Վեյդրուդի խոսքերով՝ Շվեդիան կողմնակից է, որ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները վավերացվեն, և Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևին դեմ արտահայտվողների հիմնավորումներից մեկն էլ այն է եղել, որ իրենց այդ քայլը կխոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Սակայն, ինչպես նշեց շվեդ պատգամավորը, միջազգային իրավունքն ու մարդու իրավունքներն աշխարհի բոլոր երկրների պատասխանատվությունն են և ամրագրված են ՄԱԿ-ի հռչակագրում, ինչպես նաև՝ որքան Շվեդիան Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամագրվելու կողմնակիցների առաջամարտիկներից է և շարունակելու է կողմ արտահայտվել, նույնքան սկզբունքային են նաև միջազգային իրավունքն ու մարդու իրավունքները.
-Թուրքիան պատկանում է Եվրոպային։ Իրականում մեզ համար այս երկուսն իրար հետ են առնչվում։ Այն ժամանակ, երբ Թուրքիան կարողանա իր անցյալի մութ էջերի հետ հաշտվել, նշանակում է՝ նաև Եվրամիության հետ կարող է ավելի լավ հարաբերվել։ Հասկանում ենք, որ այս բանաձևը կարող է շատ կարճ ժամանակի կտրվածքով Հայաստանի և Թուրքիայի միջև դժվարություններ առաջացնել, բայց այս որոշումն այն չէ, որ մենք պաշտպանում ենք մեկ երկրի պատմության տեսակետն ընդդեմ մյուս երկրի տեսակետի, այլ հիմնված է այն հասկացողության վրա, որ մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային իրավունքի համար անհրաժեշտ է, որ նման խնդիրների հասկացողությունն անկեղծ լինի։ Հաշտության համար անհրաժեշտ է ճշմարտությունը։ Զոհերի համար ևս անհրաժեշտ է, որ աշխարհը ճանաչի իրենց ողբերգությունը և հանձն առնի, որ նման դեպքեր չեն կրկնվելու։ Եվ, անշուշտ, իմ և իմ կուսակցության հույսն այն է, որ բոլոր կողմերը և հատկապես հայերն ու թուրքերը Շվեդիայի խորհրդարանի այս որոշումը կօգտագործեն հաշտության համար,- հայտարարեց շվեդ պատգամավորը,- Թուրքիան, չճանաչելով իր պատմությունը, շատ անհարգի հիմնավորումներ է տալիս Եվրոպայի իսլամաֆոբիկ շրջանակներին, ովքեր համաձայն չեն, որ Թուրքիան Եվրամիության մաս կազմի։
Անդրադառնալով Շվեդիայի խորհրդարանում հնչած այն հակազդեցությանն էլ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար հիմա ճիշտ ժամանակը չէ՝ Փ. Վեյդրուդն ասաց.
-Ճտել, թե երբ է ճիշտ ժամանակը, բոլոր քաղաքական գործիչների համար էլ իսկապես դժվար է, բայց մի բան հստակ է՝ ինչքան սպասենք, այնքան վատ է լինելու։ Այս դեպքում զոհերն սպասել են 95 տարի։
Շվեդիայի քրիստոնյա սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն իր երկրի կառավարությանը խորհուրդ է տալիս խորհրդարանում բանաձևի ընդունմանը համահունչ գործել, թեև Փ. Վեյդրուդը նշեց նաև, որ մոտ 6 ամսից Շվեդիայում խորհրդարանական ընտրություններ են, և, սոցհարցումների համաձայն, հավանականությունը մեծ է, որ իշխանությունը կփոխվի, և հաջորդ վարչապետն ու արտգործնախարարը կլինեն սոցիալ-դեմոկրատներ։
Արեգնազ Մանուկյան