Լրահոս

25.03.2010 09:01


Սահակաշվիլին պոռնոգրաֆիա՞ է տարածել

Սահակաշվիլին պոռնոգրաֆիա՞ է տարածել

Ուկրաինայում, «Միշա» պայմանական վերնագրով, ֆիլմ է նկարահանվում, որում կցուցադրվեն այդ երկրում Վրաստանի նախագահի երիտասարդ տարիներին վերաբերող գաղտնի նյութեր։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի ընդդիմադիր «Թեթրեբի» շարժման առաջնորդ Թեմուր Շաշիաշվիլին։ Օրերս Շաշիաշվիլին վերադարձել է Կիևից, որտեղ ժամանակին համալսարանում սովորել է Միխաիլ Սահակաշվիլին։ Թեմուր Շաշիաշվիլին ասուլիսի ժամանակ ցուցադրել է այդ ֆիլմից մի հատված՝ հայտարարելով, որ մի քանի ամսից այն ամբողջությամբ կավարտվի։ Ընդդիմադիր գործչի խոսքերով, Սահակաշվիլին ուսանողական տարիներին հեռացվել է կոմերտմիության շարքերից պոռնոգրաֆիկ ֆիլմիերի տարածման, այլ ոչ թե, ինչպես ներկայացնում է Վրաստանի նախագահը, քաղաքական հայացքների համար։ Այնուհետև Սահակաշվիլին, հորեղբոր օժանդակությամբ, մեկնել է ԱՄՆ՝ շարունակելու ուսումը։

Վրաստանի նախագահի աշխատակազմն առայմ չի մեկնաբանել այս հայտարարությունները։

Այս խորագրի վերջին նյութերը