Լրահոս

25.03.2010 10:17


Անկարան նշանակել է իր դեսպանի Ստոկհոլմ վերադառնալու ժամկետը

Ինչպես տեղեկացնում է «Эхо Москвы» ռադիոկայանը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, թե Թուրքիայի դեսպանը երբ կվերադառնա Շվեդիա։ Նրա խոսքերով՝ դա կլինի կամ այս շաբաթվա վերջին, կամ էլ հաջորդ շաբաթվա սկզբին։

Հիշեցնենք, որ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստից հետո Անկարան իր դեսպանին ետ էր կանչել։

 

Այս խորագրի վերջին նյութերը