Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է Հայաստանի նախագահի հայտարարությունը
«Թուրքիան կսատարի Կովկասում կայունության և երկարաժամկետ խաղաղության հասնելուն ուղղված բոլոր քայլերը»,-«Samanyolu» գործակալության փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով սիրիական «Al Watan» թերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը։
Դավութօղլուն նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է լիցք հաղորդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին.
«Մեզ համար ամենակարևորը Ադրբեջանի տարածքների ազատագրումն է։ Որքան ես գիտեմ, Բաքուն և Երևանն այս պահին բանակցություններ են վարում Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի հիման վրա, և մենք հուսով ենք, որ կողմերը կկարողանան բոլոր հարցերի շուրջ համաձայնության գալ։ Թուրքիան անկեղծորեն ցանկանում է, որ Կովկասում վերականգնվի խաղաղությունը և կայունությունը, և այդ ուղղությամբ կանի ամեն հնարավորը»,-ասել է Դավութօղլուն։