Չեխիայի փոխվարչապետ-պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Մարտի 26-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ-պաշտպանության նախարար պարոն Մարտին Բարտակի գլխավորած պատվիրակությունը:
Նույն օրը նախատեսված են Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար պարոն Մարտին Բարտակի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առանձնազրույցը, ՀՀ և ՉՀ պատվիրակությունների հանդիպումը: ՊՆ վարչական համալիրում նախատեսված է երկկողմ համաձայնագրի ստորագրման արարողություն, որից հետո տեղի կունենա ճեպազրույց:
Այցի շրջանակներում մարտի 26-ին պարոն Մարտին Բարտակը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հետ, կայցելի ՙԾիծեռնակաբերդ՚ հուշահամալիր' հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն