Ինչու և ինչպես է Փաշինյանը խուսափում Արցախի հարցից
Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջով «լայվ» էր մտել։ Խոսեց Վիեննայում Ալիևի հետ ունեցած բանակցություններից (վերջում անդրադարձ եղավ նաև ավանդական ՀԴՄ–ին)։ Խոսեց, որովհետև ադրբեջանական մի քանի մեկնաբանություն էր տեսել (այլապես չէ՞ր խոսի)։
Նա հերթական անգամ կրկնեց, որ արցախցի չէ, հետևաբար բանակցություններում չի կարող ներկայացնել Արցախը։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ նոր մարդ է և չի տիրապետում բանակցային գործընթացի մանրամասներին։
Փաշինյանն ուզում է, որ միջնորդներն իրեն բացատրեն, թե ինչ են հասկանում հակամարտության կարգավորման 3 սկզբունքների ու 6 տարրերի տակ։ Ասում է՝ Ադրբեջանն իր պատկերացումն ունի այդ սկզբունքների ու տարրերի վերաբերյալ, իսկ մենք՝ այլ, բայց չի ասում, թե այդ «այլ»–ի տակ ի՞նչ նկատի ունի։ Փաշինյանը մեկնաբանություն է սպասում միջնորդներից, բայց դա սխալ մոտեցում է։ Հիմա ստեղծվել է մի վիճակ, երբ, բացի պաշտոնական Երևանից, հակամարտության ու բանակցային գործընթաց ներգրավված բոլոր սուբյեկտները, այդ թվում՝ Ստեփանակերտը, ունեն իրենց դիրքորոշումը. սա նոնսենս է։
Փաշինյանն բանակցային գործընթացնում ի պաշտոնե ներկայացնում է հայ ժողովրդին, բայց վախենում է «բանակցություն» բառից, չունի բանակցային ռազմավարություն և խուսափում է պատասխանատվությունից։ Նման վիճակում Հայաստանը երբեք չի եղել։ Նախորդ 3 ղեկավարներն ունեցել են տեսակետ և չեն խուսափել պատասխանատվությունից (տվյալ դեպքում մի կողմ թողնենք այն հարցը, թե ում տեսակետը որքանով է ընդունելի կամ անընդունելի եղել)։ Փաշինյանը տառապում է տարբերվելու մոլուցքով և ունի բարդույթ։ Արդյունքում՝ ստանում ենք անպատասխանատու քաղաքականություն։
Եթե բանաձևենք Փաշինյանի մոտեցումն Արցախի հարցում, ապա կստանանք «Ես իմ վրա պատասխանատվություն չեմ վերցնում» ձևակերպումը։
Այլ կերպ հնարավոր չէ բացատրել նրա ասածները և արածները՝ ես ղարաբաղցի չեմ, ես չեմ տիրապետում բանակցային գործընթացին առնչվող տեղեկատվությանը, ես նոր մարդ եմ, և ես չունեմ տեսակետ 3 սկզբունքների ու 6 տարրերի վերաբերյալ։
Պատասխանատվությունից փախչելու փաշինյանական քաղաքականությունը հանգեցրել է այն բանին, որ կեղծ օրակարգ ու կեղծ սպասում է առաջացել հանրության որոշակի շրջանակների մոտ։ Այնպիսի տպավորություն կարող է առաջանալ, որ հերիք է՝ Արցախը նստի բանակցային սեղանի շուրջ, և վերջ։ Բայց չէ՞ որ դա այդպես չէ։
Հայկական դիվանագիտության միակ ձևակերպված ու բարձրաձայնված խնդիրը դարձել է Արցախը բանակցային սեղանի շուրջ նստեցնելը, որը ներկա իրավիճակում անլուծելի խնդիր է։ Ասել է թե՝ Փաշինյանը դրել է մի խնդիր, որը չի կարողանալու լուծել ու հետո փորձելու է դեմքը փրկել, որի արդյունքում Երևանը դառնալու է ապակառուցողական կողմ՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
Անշո՛ւշտ, ցանկալի է Ստեփանակերտին բանակցային սեղանի շուրջ տեսնելը, բայց դա չպետք է ներկայացնել որպես բոլոր խնդիրների լուծում։ Շատ կարևոր է «ինչը», այլ ոչ թե «ինչպես»–ը կամ «ովքեր»–ը։ Այսինքն՝ կարևորը արդյունքն է։
Դատելով ամենից՝ Փաշինյանի համար Արցախը գլխացավանք է։ Նա անկեղծորեն խոստովանում է, որ չի տիրապետում խնդրին։ «Ժողովրդի վարչապետն» ուզում է խնդիրը բարդել ուրիշի վրա։ Այդ ուրիշը կլինի Արցախը, թե «Նիկո՛լ» գոռացող ու «գըմփ–գըմփ–հո՛ւ» անող ՀՀ հպարտ քաղաքացին, իր համար էական չէ։
Տեղին է հիշեցնելը, որ կառավարության 100 օրվան նվիրված հանրահավաքում Փաշինյանն ասում էր, թե Արցախի հարցով առաջարկը կբերի, ու հրապարակում կորոշեն, թե արդյոք այն ընդունելի՞ է։ Այսինքն՝ առաջարկում էր «թավշյա ագորայում» վանկարկումներով որոշել Արցախի հարցը (փաստորեն, ստացվում է, որ ինքը արցախցի չէ ու չի կարող Արցախի հարցը վճռել, բայց «ագորայում» հավաքված ոչ արցախցիները կարող են)։ Դրանից հետո Փաշինյանը մեկ այլ հայտարարություն էլ արեց, որը հակասության մեջ է «Ես արցախցի չեմ, հետևաբար չեմ կարող բանակցություններում ներկայացնել Արցախը» բանաձևի հետ։
ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզչական փուլում տեղի ունեցած հեռուստաբանավեճի ժամանակ Փաշինյանն ասաց, որ Արցախի հարցի վերաբերյալ լուծման առաջարկը նա կդնի հանրաքվեի։ Փաստորեն, կրկին ստացվում է, որ ինքը՝ որպես ոչ արցախցի, չի կարող Արցախի հարցի պատասխանատվության տակ մտնել, իսկ ահա ՀՀ քաղաքացիները կարող են։
Թե ինչու է խուսափում Փաշինյանն Արցախի հարցից, հասկանալի է. մարդը միշտ էլ խուսափում է մի բանից, որից չի հասկանում։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մյուս ոլորտներում էլ Փաշինյանի մոտ նույն պատկերն է։ Թիմի մոտ էլ։

Կորյուն Մանուկյան