Մարտի 25-ին, ժամը 00.40-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Եղեգնաձորի հրշեջ-փրկարար ջոկատից երկու փրկարար:
Դեռեւս չպարզված հանգամանքներում' «Մերսեդես» մակնիշի 87 PՏ 770 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել մայթեզրի քարե շինությանը:
Պատահարի հետեւանքով վարորդը' Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ, 1982 Ա. Աղախանյանը և ուղեւոր' նույն մարզի Արարատ գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Գ. Կարապետյանը, տեղում զոհվել են: Մյուս ուղեւորները' Արարատ գյուղի բնակիչներ, 1980 թ. ծնված Ա. Գեւորգյանը եւ 1983 թ. ծնված Գ. Նազարեթյանը, փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից Գ. Նազարեթյանի վիճակը գնահատվել է ծանր, Ա. Գեւորգյանինը' բավարար:
Ավտոպատահար՝ զոհերով