Դավիթ Հակոբյան. «Կամ Հայաստանն իր տեղը զիջում է Արցախին, կամ էլ նախագահը հրաժարական է տալիս»
Մեկնաբանելով Սիրիական պարբերկանին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ասել է, որ դեռևս մարզահամերգային համալիրում նախագհաի և կուսակցությունների հանդիպման ժամանակ, երբ նախագան ասում էր, թե Հայաստանին հարկավոր է սովետական Ղարաբաղը միայն ցամաքային կապով, ինքը Սերժ Սարգսյանին հարցրել էր, «խոսքը մե՞կ, երկո՞ւ, թե՞ էշի կածանի մասին է, ինչի՞ մասին է խոսքը»։ Հարցին պատասխան չէր հետևել։
Դավիթ Հակոբյանը ևս մեկ անգամ նշել է, որ «ավելի շուտ Արաքսի պղտոր ջրերը կանգ կառնեն, քան յոթ գավառները կհանձվեն»։
-Հանձնել յոթ գավառները, նշանակում է հանձնել սովետական Ղարաբաղը։ Ամեն ինչ կամ ոչինչ։ Սակայն այդպես էլ 2005թ. մայիսի 30-ին բոլոր կոալիցիոն ուժերը տվեցին իրենց համաձայնությունը Սերժ Ազատիչին, այդտեղից այդ յոթ գավառներն աճուրդի հանվեցին։ Այսօր միջազգային հանրությունն արդեն կոնկրետ հարցրեց՝ մինչև ե՞րբ կարելի է խաբել, թե տալիս ենք յոթ գավառները, իսկ հայ հասարակությանը խաբեք, որ չեք տալիս։ Այսօր եկել է մի պահ, որ կամ փոխվում է դիվանագիտական սուբյեկտը, այսինքն Հայաստանը սեպարատ դուրս է գալիս բանակցային գործընթացից, իր տեղը իջելով Արցախին, կամ նախագահը հրաժարական է տալիս,- ասել է Դ.Հակոբյանը։
Այս սուբյեկտի կարգավիճակով, Դավիթ Հակոբյանի կարծիքով, բանակցային գործընթացը մտել է փակուղի։

7or.am