Լրահոս

25.03.2010 12:37


Վաչագան Վահրադյան. «Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի դանդաղեցումը խաղ է»

«Հայկական ընտրություն» նախաձեռնող խմբի անդամ Վաչագան Վահրադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե անհանգստացած է Հայաստանի արտաքին քաղաքականության առջև ծառացած  խնդիրներով։

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի այսպես կոչված դանդաղեցումը խաղ է։ Եթե մեր կողմը ցանկություն ուներ այդ արձանագրությունները կասեցնելու, ապա շատ լավ առիթ կար, երբ Էրդողանը հայտարարեց, որ արտաքսելու  է հայերին։ Մենք կարող էինք ասել՝ տեսեք, որ Թուրքիայում ոչինչ չի փոխվել, եկեք դադարեցնենք այս գործընթացը։ Բայց այդպես չէ,-նշել  է նա։

Ըստ Վաչագան Վահրադյանի՝ ադրբեջանական կողմի արած հայտարարությունները, թե  իրենք կողմ են Մադրիդյան նորացված սկզբունքներին, նույնպես ազդակ են, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը ոչ ոք դեմ չէ, և մնում է՝ Հայաստանը զիջումներ անի Ղարաբաղի հարցում։

7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը