Լրահոս

25.03.2010 13:18


Արմեն Աղայան. «Ղարաբաղյան հարցում բազմաթիվ նշաններ կան, որ պահը մոտեցել է...»

Արմեն Աղայան. «Ղարաբաղյան հարցում բազմաթիվ նշաններ կան, որ պահը մոտեցել է...»

«Հայկական ընտրություն» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանը արձագանքելով սիրիական «Al Watan» թերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի այն հայտարարությանը, թե երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության ու զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջը գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝  ասել է, թե մեկ անգամ չէ, որ Սերժ Սարգսյանը նման հայտարարություն է արել, բայց այս անգամ մի ինքնախոստովանական բացահայտում էլ է արվել։

-Նա իրենց մեղքի բաժինն արձանագրող միտք ավելացրեց. ասաց՝ մենք այդ տարածքները չենք բնակեցնում և չենք շահագործում, որովհետև հանձնվելու են։ Եթե հիշում եք՝ նախկինում այդպես չէին անում,-նշել  է նա։

Պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե ի՞նչ են նշանակում իշխանական թիմից հնչող՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ», «Ֆիզուլիի չոր հողերն ի՞նչ ենք անում» և այդ կարգի այլ հայտարարությունները,  նա պատասախանել է, թե դրանով ՀՀԿ-ականները փորձում են իրենք իրենց համոզել, որ դա է ճիշտ լուծումը։

-Վտանգի առումով ասեմ, որ ղարաբաղյան հարցում բազմաթիվ նշաններ կան, որ պահը մոտեցել է, և դա է վկայում նաև Ադրբեջանի համաձայնությունը Մադրիդյան սկզբունքներին,-նշել  է նա։

Ըստ Արմեն Աղայանի՝ միշտ հայկական  կողմն էր համաձայնություն տալիս խնդրի լուծման այս կամ այն տարբերակին,  իսկ ադրբեջանական կողմը դեմ էր արտահայտվում։ Եվ  Ադրբեջանի այսօրվա բացահայտ համաձայնությունն ապացուցում է, որ որոշակի ներքին պայմանավորվածություն կա։

 -Սա նշանակում է, որ պահը մոտեցել, բայց մոտեցել է՝ դեռ չի նշանակում, թե լինելու է,-նշել  է։

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը