ՍԴՀԿ անդամ. «Կա մարտի 1, որը լրջագույն խոչընդոտ է Ռոբերտ Քոչարյանի համար»
ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի տեղեկություններով՝ ավազակապետության կազմաքանդման գործընթացը շարունակվում է, իսկ իշխանություններն էլ իրենց հերթին խիստ հայտարարություններ հնչեցնելու և ընդդիմության կերպարանքը վերցնելու համար 2 խամաճիկ են գտել և այդ ուղղությամբ հետաքրքիր ծրագրեր են մշակում։ Հնարավոր է, որ մեկ ամսից այդ երկուսի անունները Գ. Եղիազարյանը հրապարակի։
Հայաստանում ստեղծված իրավիճակի ելքն, ըստ Գ. Եղիազարյանի, այս իշխանություններից ժամ առաջ ազատվելն է, այսինքն՝ շատ արագ նախագահական և խորհրդարանական ընտրությունների գնալը։
-Այս արհավիրքը կկանգնեցնի լեգիտիմ իշխանությունը,- նշել է նա։
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի վերջին հարցազրույցներն էլ Գ. Եղիազարյանը քաղաքականություն վերադառնալու լուրջ հայտ է համարում։
-Կա մարտի 1, որը լրջագույն խոչընդոտ է Ռոբերտ Քոչարյանի համար,- ասել է ՍԴՀԿ անդամը,- բա սրա հույսը ո՞րն է, որ ուզում է գալ իշխանության։ Ուրեմն այդ նույն ընտրություննե՛րը՝ հանցագործ աշխարհով, զինված ու թմրամոլներով։

7or.am