Լրահոս

25.03.2010 14:49


Քաղաքագետ. «Ստեղծվել է մեծ եռանկյուն, որը կորոշի տարածաշրջանի ապագա զարգացումների ընթացքը»

Քաղաքագետ. «Ստեղծվել է մեծ եռանկյուն, որը կորոշի տարածաշրջանի ապագա զարգացումների ընթացքը»

-Այժմ տարածաշրջանը վերապրում է բավական բարդ իրավիճակներ։ Դա բացատրվում է նրանով, որ շատ ավելի է սրվում մեծ տերությունների մրցակցությունը մեր տարածաշրջանում և տարածաշրջանի շուրջ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին՝ ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

-Այսօրվա օրով կարող եմ գծել տարածաշրջանային ռազմավարական հետևյալ նախագիծը. ստեղծվել է մեծ եռանկյուն՝ ԱՄՆ, Իրան, Ռուսաստան, որը կորոշի նաև տարածաշրջանի ապագա զարգացումների ընթացքն ու ուղղությունը։ Այդտեղ հայ-թուրքական հարաբերությունների հարցը,  ոչ ավել, ոչ պակաս, ուղղակի օժանդակ մեխանիզմներից մեկն է,-հայտարարել է քաղաքագետը։

Սերգեյ Շաքարյանցի գնահատմամբ՝ Իրանը շատ ավելի ինքնուրույն է արտաքին քաղաքականության մեջ, քան որևէ այլ երկիր մեր տարածաշրջանում. «Ու դրանով է բացատրվում, թե ինչու եռանկյուն, այլ ոչ քառանկյուն կամ հնգանկյուն»։

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը