Լրահոս

25.03.2010 15:23


Շվեդիայի ԱԳՆ. «Հնարավոր է՝ խորհրդարանը վերանայի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը»

Շվեդիայի ԱԳՆ. «Հնարավոր է՝ խորհրդարանը վերանայի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը»

Շվեդիայի ռիկսդագը (խորհրդարանը) հնարավոր է՝ անցկացնի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի կրկնակի քվեարկություն։ Այդ մասին թուրքական NTV հեռուստաընկերությանն ասել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը։ Նրա խոսքերով՝ ճիշտ չէ քաղաքական որոշումներ կայացնել 100 տարվա վաղեմություն ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

«Այսօր պետք է մտածել ոչ թե 1915-ի, այլ 2015-ի մասին, երբ Թուրքիան հնարավոր է՝ դառնա Եվրամիության անդամ»,-ասել է Բիլդտը։ Նա նշել է, որ Շվեդիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության բանաձևի հարցին կարող է անդրադառնալ միայն 2011-ին։

Իրենց հերթին Թուրքիայի իշխանությունները շարունակում են հայտարարել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերը կվնասեն հայ-թուրքական ներկա գործընթացին։

Ըստ  «РИА Новости»-ի

Այս խորագրի վերջին նյութերը