Լրահոս

25.03.2010 15:42


«100 քայլ»–ի «քոմենթներն» ըստ Հրանտ Բագրատյանի

«100 քայլ»–ի «քոմենթներն»  ըստ Հրանտ Բագրատյանի

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունել է Հրանտ Բագրատյանի ներկայացրած «100 քայլ» ծրագիրը, ասել, թե կան հետաքրքիր կետեր, որ ընդունելի են, և կետեր, որ անընդունելի են.

-Թե որտեղ է ասել, ես չգիտեմ. ինձ ասել են,-նշել է ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը։

-Մի ՀՀԿ-ական՝ Գագիկ Մելիքյանը, ողջունել է, ևս մեկը Հանրապետական կուսակցությունից՝ Գալուստ Սահակյանը, ասել է մի բան, որը հակասում է վարչապետի ասածին։ Ասել է, թե մենք դրա հետ գործ չունենք. մենք մեր ծրագիրն ունենք,-ավելացրել է Հրանտ Բագրատյանը։

Քանի որ Հրանտ Բագրատյանը խնդրել է հետևել և գրել, թե ինչ են խոսում «100 քայլ»-ի մասին, նրան ներկայացրել են նաև Դաշնակցության հայտնած կարծիքը.

-Երկու հոգի ելույթ են ունեցել՝ Արա  Նռանյան և Արծվիկ Մինասյան։ Բնականաբար, ոչ մի խոսք ծրագրի մասին։ Որակումներ։ Առաջինն ասել է նեոլիբերալիզմ, նեոբոլշևիզմ։  Երկրորդն ասել է, թե դա սոցիալիստական ծրագիր է, հետո ասել է, թե լիբերալներն, այնուամենայնիվ, գերակշռում են, և վերջում էլ ասել է, թե համայնավարական է։

Շարունակելով ՀՅԴ թեման՝ Հ. Բագրատյանն ասել է. «Ավելի քան 100 տարի է՝ այդ կուսակցության առանձին ղեկավարներ երևի մտածում են, որ մի օր կարողանան տնտեսական ծրագիր գրել, ոչ թե երբ մի բան գրում ես, պիտակավորում են»։

-Ինձ նաև ասել են, որ «Բարգավաճ Հայաստանից» էլ է եղել «քոմենթ». Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե ինչու պետք է բացառել, որ ընդդիմությունն էլ կարող է ծրագիր գրել, և դա կարող է իրականացվել,-ավելացրել է Հրանտ Բագրատյանը։

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը