Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մարտի 25-ին հանդիսավորությամբ նշվեց Խոսքի ազատության օրը, որը ավանդաբար նշվում է Գյումրիում, այն օրվանից ի վեր, երբ բազմահազար հանրությունը համախմբվեց Խոսքի ազատության գաղափարի շուրջը, բարոյական եւ ֆինանսական աննախադեպ օժանդակություն ցուցաբերելով Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությանը, ետ մղեց իշխանությունների մի քանի թեւերի եւ գերատեսչությունների գրոհը մարզային հեռուստաընկերության վրա, ու այդպիսով պաշտպանեց իր եւ հեռուստաընկերության խոսքի ազատության իրավունքը:
Խոսքի ազատության օրը Ժուռնալիստների ,Ասպարեզե ակումբը հատկանշում է հետեւյալ լրագրողների եւ զանգվածային րատվամիջոցների աշխատանքը, նրանց պարգեւատրելով հատուկ հուշանվերներով:
«7օր» լրատվավերլուծական կայքէջը մրցանակ է ստացել

Թաթուլ Հակոբյան
«Կանաչ եւ սեւ» գրքի համար
www.hetq.am կայք
մարզային կյանքի հետեւողական լուսաբանման համար
Ոսկան Սարգսյան
«Քամուտ» ՀԸ-ում «Տեսանկյուն» թերթում, www.hetq.am եւ www.tesankyun.am կայքերում հետեւողական լրագրողական աշխատանքի համար
Լուսանկարիչ Գագիկ Շամշյան
հրատապ, բացահայտող, լրագրողական լուսանկարչության համար
Արմենուհի Վարդանյան
«ԳԱԼԱ» ՀԸ-ում հասարակական եւ քաղաքական կյանքի լուսաբանման համար
www.7or.am կայքը
Քաղաքական ծաղրանկարների շարքի համար
www.lragir.am կայք
հրապարակախոսական եւ վերլուծական հոդվածների շարքերի համար: