Լրահոս

25.03.2010 16:32


Ա. Աղայան. «Քանի կա Լևոն Տեր–Պետրոսյան այլընտրանք, Սերժ Սարգսյանն իր հենարանը գտնում է Արցախի զինվորականների շրջանում»

Ա. Աղայան. «Քանի կա Լևոն Տեր–Պետրոսյան այլընտրանք, Սերժ Սարգսյանն իր հենարանը գտնում է Արցախի զինվորականների շրջանում»

«Հայկական ընտրություն» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման առաջին ժամկետում չի համարձակվի տարածքներ զիջել։

-Թուղթ ստորագրել կհամարձակվի, ինչպես նախատեսված է շրջանակային համաձայնագիր ղարաբաղյան հարցում, բայց տարածքներ հանձնելու ուղղությամբ փաստացի գործողությունները, կարծում եմ, կհետաձգի մինչև հաջորդ ժամկետ։ Բայց սա ընդամենը կանխատեսում է, քանի որ ժամանակի ընթացքում իրադարձություններ են տեղի ունենում, և, ըստ այդմ, իշխանություններն էլ կարող են ավելի դանդաղեցնել կամ արագացնել գործողությունները,-նշել է նա։

Նրա խոսքերով՝ տարածքներ հանձնելու պահին կամ դրանից 5 րոպե առաջ Սերժ Սարգսյանը կզգա, որ դա սպառնում է իր իշխանությանը և էլի կհետաձգի այդ գործընթացը։

-Սերժ Սարգսյանը չի կարող իր ամբողջ հենարանը տակից հանել և օդում կախված մնալ։ Նա պետք է ինչ-որ հենարան ունենա, ու քանի կա Լևոն Տեր-Պետրոսյան այլընտրանք, ինքն այդ հենարանը գտնում է Արցախի զինվորականների շրջանում։ Բայց երբ այդ այլընտրանքը գնալով փոքրանում է, աննշան է դառնում, երբ զինվորականներն սկսում են չհասկանալ, թե ինչ է անում այս մարդը, ինչո՞ւ են իրենք պաշտպանում այդ մարդուն, իսկ նա նրանց հակառակն է անում՝ կորցնում է այդ հենարանները։ Եթե ընդհանրապես խելքը չի կորցրել և տրամաբանող մարդ  է, ուրեմն պետք է հասկանա, որ այդ հենարանների կորուստն  ինքնաբերաբար իշխանության կորուստ է (անկախ նրանից, թե ով կիրականացնի իշխանափոխությունը), և որպեսզի հետաձգի իշխանափոխությունը, պետք է հետաձգի այս գործընթացները,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը