Տնտեսական

06.04.2019 11:38


Խախտումներ են հայտնաբերվել թթվասերի ևս 4 տեսակում. դրանցում հայտնաբերվել է բուսական յուղ

Խախտումներ են հայտնաբերվել թթվասերի ևս 4 տեսակում. դրանցում հայտնաբերվել է բուսական յուղ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ թթվասերում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով իրականացված վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել են ևս 4 ապրանքանիշի թթվասերներ, որոնք պարունակում են բուսական յուղ, որոնց մակնշման մեջ, սակայն, այդ մասին նշված չի եղել: Դրանք են՝

«Կալինինոյի» (20%)՝ արտադրող՝ «Լոռվա կաթ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 25.03.2019),

«Դիետ» (18%)՝ արտադրող՝ «Դիետ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 31.03.2019),

«Մանուկ» (18%)` արտադրող՝ Ա/Ձ Գագիկ Մանուկյան (արտադրության օրը՝ 30.03.2019),

«Զանգեզուր» (18%)` արտադրող՝ Ա/Ձ Արման Աղաբեկյան (արտադրության օրը՝ 02.03.2019)

Հիշեցնենք, որ նմանատիպ խախտման մասին հաղորդագրություն էր տարածվել նաև երեկ, որում նշվում էր, որ բուսական յուղ է հայտնաբերվել հինգ ընկերությունների արտադրած թթվասերում:

Համաձայն ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրությունների՝ նշված արտադրատեսակները ճարպաթթվային կազմով (բուսական յուղի առկայության ցուցանիշով) չեն համապատասխանել ՄՄ ՏԿ 033/2013-ով սահմանված «թթվասեր» ապրանքատեսակի բնութագրին և անվանմանը:

Նշենք նաև, որ համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 12 մասի, տվյալ ապրանքատեսակները համարվում են կեղծված սննդամթերք:

Այս խորագրի վերջին նյութերը