Լրահոս

25.03.2010 16:31


Մովսես Շահվերդյան. «Սերժ Սարգսյանի ասածը մտածելու տեղիք է տալիս»

Մովսես Շահվերդյան. «Սերժ Սարգսյանի ասածը մտածելու տեղիք է տալիս»

Մեկնաբանելով սիրիական պարբերականին տված Սերժ Սարգսյանի ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հատվածը՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանն ասել է.

-Դա մտածելու տեղիք է տալիս, որովհետև բավական լուրջ ու կոնկրետ հայտարարություն էր։

Նրա կարծիքով Սերժ Սարգսյանը խոսում է այն մասին, ինչի մասին կարելի էր խոսել 20 տարի առաջ, երբ բոլորը ցանկանում էին ինչ-որ ձևով Ղարաբաղը կապել Հայաստանի հետ, սակայն այսօր ամբողջովին այլ իրողություն է. «20 տարի անց մենք արդեն արյունով ձեռք ենք բերել և՛ Ղարաբաղի փաստացի անկախությունը, և՛ ազատագրել որոշակի տարածքներ, որոնք բոլորը բուն հայկական են»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը