Ա.Աղայան. «Արտահերթ ընտրություններին վերաբերող խոսակցությունները վարչակազմին բացարձակապես չեն վախեցնում»
-Ես կարծում եմ, որ արտահերթ ընտրություններին վերաբերող խոսակցությունները վարչակազմին բացարձակապես չեն վախեցնում։ Ճիշտ հակառակը՝ այդ խոսակցությունները հաստատում են հերթական ընտրություններին նախապատրաստվելու ինչ-որ բավական թույլ՝ «Արդարություն» դաշինք հիշեցնող մակարդակի քայլերի մասին,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայկական ընտրություն» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանը ։
Նրա խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ կապված խոսակցությունները նույնպես առանձնապես չեն վախեցնում իշխանություններին։
-Պատճառն այն է, որ, ի վերջո, վարչական ռեսուրսի տիրապետողն, այնուամենայնիվ, գործող իշխանություններն են, իսկ սպասել Քոչարյանից, որ նա ժողովրդական ալիքի վրա կգա իշխանության...դեռ շատ քիչ ժամանակ է անցել։ Լևոն Տեր-Պետրոսյանին 10 տարի ժամանակ պետք եկավ, Քոչարյանին երևի 50 տարին էլ քիչ կլինի,-նշել է Արմեն Աղայանը։

7or.am