Լրահոս

06.04.2019 17:31


Քրեակատարողական հիմնարկներից մեկի բուժակին տվել են 50.000 դրամ կաշառք

Քրեակատարողական հիմնարկներից մեկի բուժակին տվել են 50.000 դրամ կաշառք

Ապրիլի 5-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, Այնթապ գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և կաշառք տալու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել նույն գյուղում բնակվող երկու եղբայրների: Պարզվել է` նրանք նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, բանավոր պայմանավորվածության համաձայն, Գետափնյա գյուղի կամրջի մոտ, քրեակատարողական հիմնարկներից մեկի բուժակին տվել են 50.000 դրամ կաշառք, որպեսզի նա 4 բջջային հեռախոս տեղափոխի քրեակատարողական հիմնարկ և փոխանցի իրենց հորը:

Ապրիլի 6-ին, ժամը 00.10-ին, հիշյալ բուժակն իր մեքենայով բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին և ներկայացրել բջջային հեռախոսները:

Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը