Լրահոս

07.04.2019 08:05


Ողբերգական դեպք Արարատի մարզում. կինն ամուսնուն կախված է գտել

Ողբերգական դեպք Արարատի մարզում. կինն ամուսնուն կախված է գտել

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: 54-ամյա կինը ամուսնուն կախված է գտել:

Տղամարդն այս մայիսին կդառնար 60 տարեկան: Նա ընտանիքի հետ ապրում էր Արարատում:

Տղամարդը բարձրացել է տան երկրորդ հարկ ու պատշգամբի երկաթե ճաղավանդակից պարանով կախվել: Կինը վաղ առավոտյան տնից դուրս է եկել բակ ու ամուսնու կախված գտել:

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ինքնասպան եղած տղամարդը ազգությամբ եզդի է: Դեպքից որոշ ժամանակ առաջ էլ մոտ ազգականներին հաջողություն է մաղթել: Իրավապահները պարզում են ինքնասպանության պատճառները:

Այս խորագրի վերջին նյութերը