Հաշվի առնելով այն փաստը, որ «ԳԱԼԱ»ՀԸ եթերում գովազդի գների տասնապատիկ իջեցումը 2 օրվա ընթացքում որեւէ գովազդատուի չհրապուրեց, հեռուստաընկերությունը շարունակում է իր նախաձեռնությունների շարքը:
Այս ակցիայի շրջանակներում առաջին գովազդատուն հեռուստաընկերության կողմից կստանա մրցանակ՝ 10 օր անվճար գովազդ եւ «Мужское достоинство» տեսակի 1 շիշ օղի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «ԳԱԼԱ» ՀԸ–ը տարածել էր հայտարարություն, որում մասնավորապես ասված էր. «Տեղեկացնում ենք, որ պետական, ուժային որոշ գերատեսչութունների անմիջական ճնշումների հետեւանքով «ԳԱԼԱ» Հ/Ը գովազդատու կազմակերպությունները սկսած փետրվարի կեսերից խուսափում են իրենց գովազդները տեղադրել հեռուստաընկերության եթերում:
26 գովազդատու կազմակերպություններ «ԳԱԼԱ»-ի եթերից իրենց գովազդները հանել են վերջին 1 ամսվա ընթացքում, եւ այս պահին հեռուստաընկերությունն ունի ընդամենը 3 գովազդատու:
Հաշվի առնելով այդ փաստը, հեռուստաընկերությունն այսուհետ աշխատելու է տասնապատիկ իջեցված գներով՝ գովազդի մեկ րոպեի արժեքը սահմանելով խորհրդանշական 960 դրամ»։
«ԳԱԼԱ»-ի ակցիան շարունակվում է
Հաշվի առնելով այն փաստը, որ «ԳԱԼԱ» ՀԸ եթերում գովազդի գների տասնապատիկ իջեցումը 2 օրվա ընթացքում որեւէ գովազդատուի չհրապուրեց, հեռուստաընկերությունը շարունակում է իր նախաձեռնությունների շարքը: