Լրահոս

25.03.2010 17:05


Հրանտ Բագրատյան. «Չի կարելի դուրս գալ ու նույնիսկ լրագրողների ականջից նման լապշաներ կախել»

Հրանտ Բագրատյան. «Չի կարելի դուրս գալ ու նույնիսկ լրագրողների ականջից նման լապշաներ կախել»

Անդրադառնալով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցին ու մասնավորապես արտաքին պարտքի կրճատման մտքին՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է, թե լրագրողները սովորական մարդիկ են ու այդ «լոլոները» լսում են.

-Չի կարելի դուրս գալ ու նույնիսկ լրագրողների ականջից նման լապշաներ կախել։ Սուտ է պարզապես, և դժբախտությունն այնտեղ չի, որ սուտ է. դժբախտությունն այնտեղ է, որ նույնիսկ ասողը չի հասկանում, որ սուտ է։ Զգում ես, որ ինչ-որ վտանգ կա, երկիրը գտնվում է ինտելեկտուալ սպառնալիքի տակ։

Ապա Հրանտ Բագրատյանը մեջբերել է իր սիրած ֆրազը.

-Տգիտությունը շատ վտանգավոր բան է, այն անսահմանափակ է։ Դրա համար միշտ տգիտությունը կարող է հաղթել գիտությանը. գիտությունը սահմանափակ է։ Մենք միշտ գիտենք՝ ինչ գիտենք, մենք երբեք չգիտենք՝ ինչ չգիտենք։

Նախկին վարչապետն ասել է նաև, թե չի ուզում խոսել Ռոբերտ Քոչարյանի ասածի մասին.

-Որովհետև մի տեսակ վիճակում ես հայտնվում, կարծես գործող իշխանության կամ Սերժ Սարգսյանի կողմնակիցն ես դառնում։

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը