Լրահոս

25.03.2010 17:18


Ռիկարդո Նունեսը պարգևատրվել է ԱԺ պատվո շքանշանով

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 25-ին Չիլիի Սենատի անդամ, Սոցիալիստական կուսակցության առաջնորդ, այս օրերին  ՀՅԴ կազմակերպած «Սոցիալիստական մոտեցումներ Հայաստանի մարտահրավերներին. գլոբալ հեռանկարներ, տեղական իրողություններ» խորագրով միջազգային երկօրյա  խորհրդաժողովի մասնակից Ռիկարդո Նունեսին պարգևատրել է ԱԺ պատվո շքանշանով։

Հիշեցնենք, որ Չիլիի Սենատում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, որն ընդունվել էր 2007թ.–ին, ներկայացրել էր Ռիկարդո Նունեսը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը