Մեկնաբանություն

08.04.2019 17:00


Չկա չարիք՝ առանց բարիքի․ այս մեկը չե՛ն մարսելու

Չկա չարիք՝ առանց բարիքի․ այս մեկը չե՛ն մարսելու

ԼԳԲՏ համայնքի աղմկոտ բենեֆիսից՝ խորհրդարանական առաջին և, հուսանք, վերջին բեմելից հետո, երբ «տրանսգենդեր Լիլոն» շորորալով մոտեցավ Աժ ամբիոնին, հպարտությամբ հայտարարեց իր, մեղմ ասած, անհասկանալի սեռական պատկանելության մասին ու բառացիորեն ցնցեց հանրությանը երեքրոպեանոց պաթետիկ ելույթով, հայ մարդն իսկական շոկ ապրեց. ինչպե՞ս կարող էր Հայաստանում նման բան լինել։

Չնայած զարմանալու բան էլ չկար. այն, ինչ «հին, բարի Հայաստանում» ոչ մի կերպ չէր կարող պատահել, նիկոլապետական Նոր Հայաստանում վաղուց արդեն նորմա` ապրելակերպ է դարձել։ Առնվազն քայլարածական իշխանության ու սրանց դեռ հավատացող շրջանակների համար։

Ի վերջո, ամեն ինչ հե՛նց դրան էր գնում։ Էդ որ ասում էին` քա՛յլ արա (մերժի՛ր Սերժին, բանտարկի՛ր Քոչարյանին, արժեզրկի՛ր Արցախյան ազատամարտը, լեգիտիմացրո՛ւ պետականի կարգավիճակ ստացած թավշյա ստի ու առաջին մեղմ զեփյուռից հօդս ցնդող ստահոդ խոստումների ավանդույթը եւ այլն, կարելի է անվերջ շարունակել), նաեւ դա՛ նկատի ունեն, որ քայլ առ քայլ` մի դեպքում, սուսուփուս կուլ տալով սեփական ոչ ավանդական սեռական կողմնորոշումը բոլորի աչքը խոթող թափթփուկների՝ ոստիկանություն ներխուժելու ու ոստիկանին ծեծի ենթարկելու դառը դեղահաբը, մյուս դեպքում` ԿԳ նախարարի մակարդակով ընդունելով ԼԳԲՏ համայնքի կարկառուն ներկայացուցչին, սեմինարներում ու սոցիալական ցանցերում քարոզելով դրանց օգտին՝ պետք է ընդունելի դարձնել եւ հասարակական հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել այդ արգահատելի երեւույթի շուրջ։

Հեռու չգնանք. նախընտրական հայտնի բանավեճի ժամանակ, մինչ այդ` վարչապետ «չընտրվելու» ծրագրի քննարկման ժամանակ, երբ բանախոսին հարց տրվեց, թե ԼԳԲՏ-ն թավշյա հեղափոխությունից հետո մի ուրիշ ձեւի ակտիվացել է ու օր օրի ավելի է հաբռգում, ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել այդ երեւույթի դեմ, Փաշինյանն, առանց ձեւականությունների, պաշտպանության տակ առավ դրանց։ Ասաց`շուն են, գել են, Հայաստանի հպարտ քաղաքացի են, ինչ անենք`արտաքսե՞նք երկրից. ուզեք-չուզեք` պիտի հանդուրժեք։ Նա նաև մի սրտաճմլիկ պատմություն ներկայացրեց Փարիզում իրեն հյուրանոցի համարում սուրճ մատուցած հայ տղայի մասին, որը, իբր, սեռական կողմնորոշման զոհ է դարձել ու հեռացել Հայաստանից: Եվ այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 5-ին Ազգային ժողովում, այդ ամենի «տրամաբանական հանգուցալուծումն» էր ընդամենը։

Հայ հասարակության կամ գոնե հասարակության համարժեք հատվածի արձագանքը բնական էր. զարմանքից եւ տարակուսանքից սկսած՝ վերջացրած օրվա «հերոսին» ու ուղեկցող շքախմբին, երեւույթն ինքնին խորհրդարան բերած անձանց` իմքայլական պատգամավոր(ներ)ին հասցեագրված հայհոյանքներով եւ սպառնալիքներով։ Եղան մարդիկ, որոնք անկումային տրամադրությունների մեջ ընկան մի տարի, նույնիսկ կես տարի առաջ անհավանական թվացող այդ փաստից. հայոց աշխարհի վերջը եկել է. սա Հայաստանի, հայ ժողովրդի, հայկական ինքնության, ազգային արժեհամակարգի կործանման սկիզբն է, երկիրը ձեռքից գնում է, հայտնվել է անդունդի եզրին, եւ այդպես շարունակ։

Մտահոգություններն, իհարկե, անհիմն չեն, բայց պետք չէ այդչափ հոռետես լինել. ինչպես ասում են` չկա չարիք՝ առաց բարիքի։ Անգամ Նոր Հայաստանի համար արտառոց այդ դարակազմիկ հայտնությունից հետո նախորդ իշխանությունների նկատմամբ կույր ատելության փառով պատած շատերի աչքերը բացվեցին։ Նույնիսկ նրանք, ովքեր շարունակում էին հալած յուղի տեղ ընդունել ժողվարչապետի «մտքի եւ խոսքի»` օրըստօրե ավելի ու ավելի «զռռացող» անմեղսունակության գոհարները, արդեն սկսում են հասկանալ՝ ինչ երեւույթի հետ գործ ունեն. զարմանքից կլորացնում են աչքերը եւ իրենց, իրենց վիրտուալ եւ իրական ընկեր-բարեկամներին հարց են տալիս՝ սրա՞ համար հեղափոխություն արեցինք ու Նիկոլին մեր ուսերի վրա բերեցինք իշխանության։

Պատահական չէ, որ զգուշորեն (որ շքերթի հրամանատարները հանկարծ չլսեն ու չզայրանան) փորձում են կռուտիտ անել` տարանջատվել այդ խայտառակությունից. իբր, իրենք այդ ամենի հետ կապ չունեն, «օբյեկտն» ինքն է մտել խորհրդարանական հանրապետության սրբության սրբոցը` անիմանալի ինչ-որ հրաշքով հաղթահարել ԱԺ արգելքն ու հասել ամբիոնի մոտ`քարոզելու իր «գաղափարները»։

Չի բացառվում, որ Փաշինյանն անձամբ «լայվ» մտնի կամ ասուլիս հրավիրի ու տղամարդու իր խոսքը ասի տեղի ունեցածի մասին` հայտարարի, որ ինքը քնած` ԼԳՊՏ-ն գող-գող եկավ ու գրավեց Ազգային ժողովը, ինչպես ժամանակին ամբոխը ներխուժեց եւ քարոզչական ահաբեկչության ենթարկեց «սխալ», այսինքն` Փաշինյանի կամքին հակառակ քվեարկած պատգամավորներին։ Բայց մենք հո գիտե՞նք, որ առանց «բարձրյալի» գիտության եւ անմիջական աջակցության՝ այդ «հրաշքն» իրականություն չէր դառնա։

Եվ ուրեմն, եթե սա ինչ-որ բանի վերջն է, ապա հաստատ ո՛չ Հայաստանի եւ հայ ժողովրդի, այլ որեւէ ռացիոնալ բացատրություն չունեցող նիկոլամանիայի, «քայլում եմ, քայլում եմ, քայլում»-ի հաղթական հնչյունների տակ Երեւան ներխուժած եւ ֆեյք քարոզչության, մանիպույլացիայի արդյունքում հպարտ քաղաքացուն պարտադրված ստահոդ իշխանության`շուտով մեկ տարին բոլորող նիկոլապետության վերջի սկիզբը։

Հասկանում ենք, իհարկե, սրանք որեւէ բարդույթ չունեն և պատրաստ են առանց ծպտուն հանելու կատարել իրենց տերերի ցանկացած հրահանգ, եւ որոշել են, որ ինչ էլ անեն ու ասեն, ինչ էլ բլթացնեն` «ժողովուրդը» կուլ կտա։ Անգամ ստամոքսի խանգարում ստանալու գնով։ Բայց սա այդ դեպքը չէ. այս անգամ վստահաբար սխալվել են իրենց հաշվարկներում։

Ա՛յս «ոսկորը» բկներին է կանգնելու. թո՛ղ քայլ անեն, «քաղաքացու օրը»` ապրիլի 23-ը, փորձեն տոնի վերածել, ու կտեսնեն` քանի՞ մարդ դուրս կգա փողոց եւ իր աջակցությունը կհայտնի «հայկական Կոնչիտաների» ճանապարհին կանաչ լույս վառած քայլարածականներին։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը