ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության ատենապետ. «Կնիքով չի, որ որոշվում՝ մարդու հոգին հնչակյա՞ն է»
-Դա բավական անլուրջ հայտարարություն է,- մեկնաբանելով Գուրգեն Եղիազարյանի այն խոսքերը, որ ըստ որոշ լուրերի Վարդան Խաչատրյանըցանկանում է վերադառնալ «Ժառանգություն» կուսակցություն՝ «7օր»-ին ասել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» միության ատենապետ Գագիկ Մելիքյանը,- մարդիկ կարող են հազար բան ասել, բայց թե ո՞րն է իրականությունը, ժամանակը ցույց կտա։ Ո՞րն է իրականում գործող ՍԴՀԿ կառույցը՝ նույնպես ժամանակը ցույց կտա։ Կնիքով չի, որ որոշվում է՝ մարդու հոգին հնչակյա՞ն է, մարդու հոգին կուսակցությանը նվիրվա՞ծ է, թե՞ ինքը վաճառված է կամ ձգտում է աթոռի, պաշտոնի չգիտեմ՝ ինչ միջոցով։
Գ. Մելիքյանը նաև նշել է, որ Հայաստանում գոյություն ունի ՍԴՀԿ միայն մեկ կառույց.
-ՍԴՀԿ ընտանիքի անդամ է համարվում այն կառույցը, որը ճանաչված է 22 երկրներում գործող հնչակյան մյուս կառույցների կողմից։ Եթե այսօր Ղարաբաղին չեն համարում պետություն և համարում են ինքնահռչակ, դրա հիմքն այն է, որ որևէ պետություն չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Իսկ հնչակյան կենտրոնական վարչությունը 2 անգամ հայտարարել է, որ ինքը Հայաստանում ատենապետ է ճանաչում Գևորգ Պերկուպերկյանին և նրա ղեկավարած վարչությունն ու կառույցը։ ՍԴՀԿ-ն չի՛ կարող ունենալ թև, որն իրենից առանձնացել է։
Գ. Եղիազարյանի մյուս հայտարարություններին էլ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության ատենապետը չի ցանկացել անդրադառնալ։
-Այդ հայտարարություններին և վիրավորանքներին լուրջ չեմ վերաբերվում, քանի որ մարդիկ ուզում են նորից իրենց մասին բարձրաձայնել, նորից իրենք իրենց գովազդ անել մամուլում, հիշեցնել, որ՝ վայ գիտե՞ք՝ մենք այս երկրում գործում ենք,- ասել է Գ. Մելիքյանը։
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության ատենապետ. «Կնիքով չի, որ որոշվում՝ մարդու հոգին հնչակյա՞ն է»
-Դա բավական անլուրջ հայտարարություն է,- մեկնաբանելով Գուրգեն Եղիազարյանի այն խոսքերը, որ ըստ որոշ լուրերի Վարդան Խաչատրյանը ցանկանում է վերադառնալ «Ժառանգություն» կուսակցություն՝ «7օր»-ին ասել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» միության ատենապետ Գագիկ Մելիքյանը,- մարդիկ կարող են հազար բան ասել, բայց թե ո՞րն է իրականությունը, ժամանակը ցույց կտա։ Ո՞րն է իրականում գործող ՍԴՀԿ կառույցը՝ նույնպես ժամանակը ցույց կտա։ Կնիքով չի, որ որոշվում է՝ մարդու հոգին հնչակյա՞ն է, մարդու հոգին կուսակցությանը նվիրվա՞ծ է, թե՞ ինքը վաճառված է կամ ձգտում է աթոռի, պաշտոնի չգիտեմ՝ ինչ միջոցով։

7or.am