Լրահոս

26.03.2010 10:02


Ռուս օլիգարխը գնել է բրիտանական «Independent» թերթը

Ռուս միլիարդեր Ալեքսանդր Լեբեդևը, ով արդեն տնօրինում է լոնդոնյան երեկոյան թերթը՝ «Evening Standard»-ը, սիմվոլիկ գումարով՝ 1 ֆունտ ստեռլինգով գնել է նաև «Independent» և «Independent on Sunday» թերթերը։ Այսքան արժե «Independent»-ի մեկ օրինակը։ «BBC Russian»-ի փոխանցմամբ, իռլանդական «Independent News & Media» ընկերությունը՝ այժմ արդեն այդ երկու թերթերի նախկին տերը, չորեքշաբթի հայտարարել էր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով գովազդային շուկային կրճատման հետևանքով «Independent»-ը և «Independent on Sunday»-ը 2009թ. 28մլն. ֆունտ ստեռլինգ (42մլն. ԱՄՆ դոլլար) վնաս է կրել։

 

Այս խորագրի վերջին նյութերը