«Երբ քաղաքական սրացումներ են լինում, ՊԵԿ-ը հիշում է «Առինջ մոլը». ԲՀԿ պատգամավոր (տեսանյութ)
Հայաստանի պետեկամուտների կոմիտեն այսօր՝ ապրիլի 9-ի առավոտյան՝ ժամը 10:30-ից, «Առինջ Մոլ» առեւտրի կենտրոնում ստուգումներ է իրականացնում: Այնտեղ է ժամանել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, որը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՊԵԿ-ից հայտնել են, որ ստացել են ահազանգ, ըստ որի՝ տաղավարների վարձավճարները նախատեսվածից շատ են վերցնում, սակայն քիչ թիվ են ցույց տալիս:
Նրա խոսքով՝ վարչարարություն իրականացնող մարմնի վրա է դրված վարչարարության հիմք հանդիսացող հանգամանքները ապացուցելու պարտականությունը:
«Ցանկացած սուբյեկտ, եթե ոչ պատշաճ վարչարարություն է իրականացվում, ինքն իրավունք ունի դիմել այդ նույն մարմնի դեմ իրեն պատճառած վնասները հատուցելու համար: Ամենավիրավորականն այն է, որ անհամաչափ վարչարարություն է տեղի ունենում: Այստեղ էդ ի՞նչ է կատարվում, որ 40 հոգի ոստիկան մտնում մարդկանց անհանգստացնում են: Առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստնե՞ր են այստեղ, մարդասպաննե՞ր են, թալանչինե՞ր են: Իրենց օրվա հացը վաստակող մարդիկ են»,-ասել է Գեւորգ Պետրոսյանը:
Նա պնդեց, որ այստեղ որեւէ խախտում չկա. «Որեւէ մարդ այստեղ ապօրինի գործունեությամբ չի զբաղվում: Մի տեսակ տպավորություն է, որ նախկին բարքերը շարունակվում են: Երբ ինչ-որ քաղաքական սրացումներ են լինում, հանկարծ ՊԵԿ-ը «Առինջ մոլը» հիշում է: Իրենք շատ ավելի մեծ հիշելու բաներ ունեն շատ ավելի կարեւոր հարցեր կան, որ զբաղվեն եւ որսան այս երկրի իրական թալանչիներին»:
ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ մարդիկ, որոնք այդ վարչարարության հետեւանքով հիմա դրսում կանգնած են, այսօրվա իրենց աշխատավարչձից զրկվել են:
«Ծառուկյանը միակ մարդն է, որ անվճար երեք տարի մարդկանց ասել է՝ եկեք հաց վաստակեք, որեւէ դրամ չի գանձել: Դա՞ է այդպիսի մարդու նկատմամբ շնորհակալությունը: Էս մարդիկ հեղափոխություն չեն արել, որ հաջորդ օրը հացից զրկվեն ոչ իրավաչափ վարչարարության հետեւանքով»,-ընդգծեց Գեւորգ Պետրոսյանը՝ հորդորելով ՊԵԿ-ին իր գործառույթներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում:
«Եթե ոչ, սրան հաջորդելու են շատ խիստ կոնկրետ քաղաքական գնահատականներ»,-ընդգծեց պատգամավորը:

Աղբյուրը՝ news.am