Լրահոս

26.03.2010 10:20


Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացիների երեխաները կարո՞ղ են հաճախել դպրոց

«Hurriyet»-ը անդրադարձել  է, Թուրքիայում փախստականի կարգավիճակով գտնվող հայաստանցի երեխաների հայկական վարժարաններ հաճախելու  խնդիրին։ Թերթը հրապարակել է Կրոնական ժողովի ատենապետ Արամ սրբազանի հայտարարությունը, որում նա ներկայացրել է խնդրի վերաբերյալ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տեղակալ Պիվլենտ Արընչի հետ կայացած հանդիպման արդյունքները։ «Հարգելի նախարարը հետաքրքրություն ցուցաբերեց այս հարցի վերաբերյալ և ասաց, որ կանի հնարավորինը խնդիրը լուծելու համար»,-ասել է Արամ սրբազանը։
Ներկայումս Թուրքիայում գործող ազգային փոքրամասննությունների վարժարանները չեն կարող ընդունել տարբեր քաղաքացիություն ունեցող երեխաների։
Այս առումով Պիվլենտ Արընչն ասել է, թե Արամ սրբազանի խնդրանքը միակը չէ։ Ազգային մյուս փոքրամասնությունները ևս այս հարցով դիմել են իրենց։ «Քանի որ նմանատիպ դպրոցներ բացուելու արտոնագիր տրամադրել ենք՝ ի՞նչն է խանգարում դուրսից եկած ընտանիքի երեխային սովորել այդտեղ։ Ես այս խնդիրը քննարկել եմ նախարարների խորհրդի նիստում: Վարչապետն էլ կողմ արտահայտվեց՝ ասելով, որ  Թուրքիայում բնակվող այլ երկրների քաղաքացիների երեխաները պետք է հնարավորություն ունենան սովորել դպրոցներում։ Նա կարգադրել է  կրթության նախարարին զբաղվել այս հարցով»,- ընդգծել է Թուրքիայի վարչապեըի տեղակալը:

Ըստ «Մարմարա»-ի

Այս խորագրի վերջին նյութերը