Հոդված 87. Վարչապետը ղեկավարում է կառավարության ընթացիկ գործունեությունը և համակարգում նախարարների աշխատանքը:
Վարչապետն ընդունում է որոշումներ: Կառավարության գործունեության կարգով սահմանված դեպքերում վարչապետի որոշումներն ստորագրում են նաև դրանք իրագործող նախարարները:
(Հ․Գ․ Վարչապետի լիազորությունների մեջ մաքսակետի աշխատակցին աշխատանքից հեռացնելու հրահանգ տալը չի մտնում)։
ՀՀ քրեական օրենսգիրք
Հոդված 331. Հայաստանի Հանրապետության զինանշանը, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
(Հ․Գ․ Պետական խորհրդանիշներն անարգելու հոդվածի մեջ դրոշն անարգելու համար աշխատանքից հեռացվելը չի մտնում)։
Որպեսզի երկար-բարակ չմեջբերեմ նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի և ՀՀ մաքսային ծառայության մասին օրենքի այն հոդվածները, որոնցով սահմանվում են աշխատակից-գործատու, մաքսային ծառայող-ղեկավարություն հարաբերությունները, հակիրճ նշեմ, որ այդ հոդվածներից որևէ մեկով վարչապետի համար սահմանված չէ ՀՀ դրոշն անարգելու համար մաքսային ծառայողին աշխատանքից ազատելու հրահանգ տալու լիազորություն։
Իսկ հիմա ուշադրություն, 2018թ․ հոկտեմբերի 26, ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյան․
«Մենք ուզում ենք, որ ՀՀ–ն աշխարհում լինի բացառիկ երկիր՝ իր հեռանկարներով, մթնոլորտով, օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու ընդունակությամբ, ներդրումների անվտանգության երաշխիքներով, սեփական անձեռնմխելիության երաշխիքներով և, իհարկե, ստեղծագործականության մեծ մթնոլորտով և պոտենցյալով»։
Հարց․ Ո՞վ է խոչընդոտում, որ ՀՀ-ն աշխարհում լինի բացառիկ երկիր՝ իր հեռանկարներով, մթնոլորտով, օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու ընդունակությամբ, ներդրումների անվտանգության երաշխիքներով, սեփական անձեռնմխելիության երաշխիքներով և, իհարկե, ստեղծագործականության մեծ մթնոլորտով և պոտենցյալով։
Հարցն ամենևին էլ հռետորական չէ։
Հարց 2-րդ․ Ի՞նչ պետք է անել, երբ քայլարած օրենքի երաշխավորն ի՛նքն է ամեն քայլափոխի խախտում օրենքը, և գիտակից հանրությունը որքա՞ն ժամանակ պետք է հանդուրժի դա։
Այս հարցն էլ ամենևին հռետորական չէ։
Ի դեպ, երբ եռագույն դրոշը խորհրդանշող գուլպաներ էր հագնում, չէր մտածո՞ւմ, որ ՀՀ դրոշն անարգում է։
Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Քանի որ իրավապաշտպանները լուռ են, հիշեցնեմ․
ՀՀ սահմանադրություն
Հոդված 87. Վարչապետը ղեկավարում է կառավարության ընթացիկ գործունեությունը և համակարգում նախարարների աշխատանքը:
Վարչապետն ընդունում է որոշումներ: Կառավարության գործունեության կարգով սահմանված դեպքերում վարչապետի որոշումներն ստորագրում են նաև դրանք իրագործող նախարարները:
(Հ․Գ․ Վարչապետի լիազորությունների մեջ մաքսակետի աշխատակցին աշխատանքից հեռացնելու հրահանգ տալը չի մտնում)։
ՀՀ քրեական օրենսգիրք
Հոդված 331. Հայաստանի Հանրապետության զինանշանը, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
(Հ․Գ․ Պետական խորհրդանիշներն անարգելու հոդվածի մեջ դրոշն անարգելու համար աշխատանքից հեռացվելը չի մտնում)։
Որպեսզի երկար-բարակ չմեջբերեմ նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի և ՀՀ մաքսային ծառայության մասին օրենքի այն հոդվածները, որոնցով սահմանվում են աշխատակից-գործատու, մաքսային ծառայող-ղեկավարություն հարաբերությունները, հակիրճ նշեմ, որ այդ հոդվածներից որևէ մեկով վարչապետի համար սահմանված չէ ՀՀ դրոշն անարգելու համար մաքսային ծառայողին աշխատանքից ազատելու հրահանգ տալու լիազորություն։
Իսկ հիմա ուշադրություն, 2018թ․ հոկտեմբերի 26, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան․
«Մենք ուզում ենք, որ ՀՀ–ն աշխարհում լինի բացառիկ երկիր՝ իր հեռանկարներով, մթնոլորտով, օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու ընդունակությամբ, ներդրումների անվտանգության երաշխիքներով, սեփական անձեռնմխելիության երաշխիքներով և, իհարկե, ստեղծագործականության մեծ մթնոլորտով և պոտենցյալով»։
Հարց․ Ո՞վ է խոչընդոտում, որ ՀՀ-ն աշխարհում լինի բացառիկ երկիր՝ իր հեռանկարներով, մթնոլորտով, օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու ընդունակությամբ, ներդրումների անվտանգության երաշխիքներով, սեփական անձեռնմխելիության երաշխիքներով և, իհարկե, ստեղծագործականության մեծ մթնոլորտով և պոտենցյալով։
Հարցն ամենևին էլ հռետորական չէ։
Հարց 2-րդ․ Ի՞նչ պետք է անել, երբ քայլարած օրենքի երաշխավորն ի՛նքն է ամեն քայլափոխի խախտում օրենքը, և գիտակից հանրությունը որքա՞ն ժամանակ պետք է հանդուրժի դա։
Այս հարցն էլ ամենևին հռետորական չէ։
Ի դեպ, երբ եռագույն դրոշը խորհրդանշող գուլպաներ էր հագնում, չէր մտածո՞ւմ, որ ՀՀ դրոշն անարգում է։
Արեգնազ Մանուկյան