Գյումրիում որպես մետաղի ջարդոն գողացել են Զորավար Անդրանիկի արձանի թրի պատյանը
Հուշարձանների պահպանման խնդիրը Գյումրիում բավական լուրջ է: Այստեղ ոչ միայն ավերում են խաչքարեր, թալանվում պղնձյա արձաններ, այլև վերավաճառվում են հին գերեզմանները, կատարվում վերահուղարկավորումներ: Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունն ահազանգում է, որ վիճակը բավական լուրջ է, այն աստիճան, որ կտրում-տանում են նաև Անդրանիկ Օզանյանի արձանի պղնձաձույլ թրի պատյանը: Վանդալիզմի դրսևորման այսպիսի տիպիկ դեպքեր գրանցվում էին հատկապես 90-ականներին։
-Սա հասկանալի է, թե ովքեր են արել, բայց արդարացում գոյություն չունի։ Ծայրահեղ ծանր վիճակի մեջ ենք,-Անդրանիկ Օզանյանի արձանի թրի պատյանը գողանալու վերաբերյալ հայտարարել է ՀՀ մշակույթի նախարարության պատամամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ՇՄ պետ Ավետիք Մելիք-Սարգսյանը:
Հարցին, թե ո՞վ է պատասխանատու այդ հուշարձաների պահպանության համար, Ավետիք Մելիք-Սարգսյանը պատասխանել է.
-Բոլոր հուշաձանները համայնքային սեփականություն են: Նրանք են պատասխանատու, բայց միաժամանակ բոլորն էլ պատասխանատու են՝ ես, դու և մյուսները»:
Իսկ հին գերեզմանների տարածքները վաճառելու առումով փորձագետը կրկին ահազանգ է հնչեցնում: Նրա խոսքերով՝ պատահել են նաև դեպքեր, երբ ընտանիքի անդամները, ապրելով արտերկրում, հետ են վերադառնում ու չեն գտնում, ասենք, ծնողների գերեզմանները: Գյումրիում պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պաշտպանության ծառայությունը նմանատիպ 100-ավոր լուսանկարներ է արել, որ անհետացած հին գերեզմանները միանգամից նորանում են, սկսվում է նոր շինարարություն: Այս ֆոնի վրա երբեմն «անհետանում են» նաև ճանաչված մարդկանց ու գյումրեցիների շիրիմները, ինչպիսիք են օրինակ Ատրպետինը, Իսահակյանի մորը: Իսկ սա բանախոսն անվանում է արդեն հանցագործություն, որը հայտնի է բոլորին, բարձրաձայնվում է, կան կոնկրետ հանցագործ խմբեր, սակայն խնդրին լուրջ ընթացք չի տրվում:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի