Պատգամավորի հարցերը «Արմենիա» բանկի խաբված ավանդատուների վերաբերյալ
1994 թվակաի նոյեմբերին ՀՀ «Արմենիա» ազգային բաժնետիրական գործարարական բանկի լուծարումից հետո կառավարության որոշմամբ պետք է երեք փուլով հետ վերադարձվեր ավանդատուների գումարները, սակայն միայն մեկ անգամ' նույն թվականի դեկտեմբերին, հետ վերադարձվեց մայր գումարների 25%-ը, եւ մինչ օրս կառավարությունը չի կատարել հաջորդ երկու փուլերով ավանդատուների գումարները հետ վերադարձնելու իր իսկ խոստումը: Անցած տարների ընթացքում քաղաքացիները դիմել են տարբեր պետական կառույցների, սակայն ոչ մի արդյունքի չեն հասել:
Վերջերս նրանք նամակ են ուղարկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին տեղեկացնելով, որ նրանց մինչ օրս իրենց հանդեպ պարտավորությունների մարման վերաբերյալ տեղեկատվության ձեւով որեւէ որոշում չի տրամադրվում: Պատգամավորը նամակ է ուղարկել ,Արմենիաե բանկի սնանկության հարցերով կառավարչին' խնդրելով տրամադրել բանկի ավանդատուների պարտքերը մարելու վերաբերյալ բոլոր իրավական ակտերի եւ որոշումների պատճեները: Վերոնշյալի առնչությամբ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել նաեւ ,Հայաստանի Հանրապետությունե օրաթերթի գլխավոր խմբագրին' խնդրելով իրեն տրամադրել 1994թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների հրապարակումների քաղվածքները, որտեղ ներկայացված է «Արմենիա» բանկի վերաբերյալ Կենտրոնական բանկի դիրքորոշումը: