Երևանում «Սանիթեքի» աղբատարը բախվել է ծառին, ապա տապալել բետոնե սյունը. երթևեկությունը դադարեցվել է (լուսանկար)
Երեւանում այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 06։30-ի սահմաններում DAF մակնիշի 231 ՍՕ 12 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցից դեպի ժողովրդին հայտնի «Սառը ջրեր» տանող ճանապարհահատվածում Ժակ Իվ Կուստոյի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետեւ առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն եւ առաջ ընթանալով՝ մասամբ փակել ճանապարհի երթեւեկելի գոտին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, զոհեր եւ վիրավորներ չկան։
Ճանապարհը նշված հատվածում մի քանի ժամ է՝ ժամանակավորապես փակված է, քանի որ բետոնե սյան ընկնելու հետեւանքով երթեւեկությունը անանցանելի է դարձել։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Նշված ավտոմեքենան պատկանում է «Սանիթեք» ընկերությանը։