Լրահոս

17.11.2010 17:28


Հովիկ Աբրահամյան. «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ»

Հովիկ Աբրահամյան. «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ»

Քիչ առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանը գազի գների հնարավոր բարձրացման մասին հարց է բարձրացրել։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանել է, թե այժմ իրենք բանակցում են և փորձում են այնպես անել, որ Հայաստանի Հանրապետություն գազի ներկրման ներկայիս գինը չփոխվի։

-Ինչքանո՞վ դա մեզ կհաջողվի՝ բանակցությունների խնդիր է, և դեռ ժամանակ ունենք. շուտ է ինչ-որ եզրակացություն անենք։ Տեսնենք, թե ի՞նչ կստացվի,-ասել է Ա. Մովսիսյանը։-Թիվն այս պահին՝ թե ինչքանով կբարձրանա, քանի որ մենք մեր բանակցությունների խնդիրը դա չենք դրել, այս պահին դրա մասին խոսելը շուտ է։ Գազի գները ՀՀ-ում պետք է ապրիլի 1-ից փոխվեն, եթե փոխվելու լինեն։ Ժամանակ կա, կբանակցենք, կտեսնենք։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի այս հայտարարությանն ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքել է.

-Պարոն Մովսիսյա՛ն, պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը