Փորձագետ. «Մեկ տարվա ընթացքում գների ընդհանուր աճը կազմել է 62%»
-Քանի որ անցյալ տարի ապրիլին գազի գինը բարձրացվել էր 14%-ով, այս տարի ապրիլի 1-ից կբարձրացվի 42%-ով։ Մեկ տարվա ընթացքում գների ընդհանուր աճը կազմել է 62%,- «Հայելի» ակումբում գնաճի մասին խոսելիս նշել է փորձագետ Հարություն Մեսրոբյանը։ Նրա խոսքերով՝ քանի որ Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրման մեջ 40%-գազն է, էլեկտրաէներգիան պետք է բարձրանար 24%-ով, ինչը եղել է անցյալ տարվա ապրիլին,-ստացվեց, որ էլեկտրաէներգիա արտադրողը գազի այսօրվա սակագինն անցյալ տարվա ապրիլի 1-ին արդեն կլանեց։
Անդրադառնալով ջրի սակագներին՝ նա նշել է, որ երբ 2005-ին ջուրը տրվեց ֆրանսիական ընկերության կառավարմանը, նախատեսվում էր, որ ջրի գինը փուլ առ փուլ՝ մինչև 2015թ.-ն, պետք է իջնի, սակայն հիմա ջրի գինն էլ պետք է բարձրանա 14%-ով։
-Ասում են՝ «ՀայՌուսգազարդը» դիմել է գինը բարձրացնելու համար, սակայն մոռանում են, որ «ՀայՌուսգազարդում» բաժնեմասի 20%-ը Հայաստանի Հանրապետությանն է։ Այդ դեպքում ինչպե՞ս է քվեարկել 20%-ի տերը, այսինքն՝ պետությունը «ՀայՌուսգազարդի» նիստին,- ասել է Հ. Մեսրոբյանը։
Եթե «20%-ի տերը» դեմ լիներ, դա զուտ ձայների առումով ազդեցություն չէր ունենա, սակայն դա արդեն ազդակ կլիներ, որ պետությունը 20%-ով ազդակ է տալիս, որ ինքը կողմ չէ բարձրացմանը, ինչը կնշանակեր, որ հայտը ներկայացվելու դեպքում մյուս պետական մարմինը պետք է հաշվի առնի պետության կարծիքը։
Հարություն Մեսրոբյանի խոսքերով՝ գնաճը փուլային աճ չէ, այլ փուլային գների արագացված աճ է, որն անհամարժեք է.
-Ապրիլի 1-ից Ռուսաստանը գազի գինը 154 դոլարից բարձրացնում է մինչև 180 դոլար, ինչը կազմում է 17%, իսկ ազգաբնակչության համար գինը բարձրանում է 42%-ով։ Անկախ նրանից՝ ինչ գին է դրսում, այն անհամարժեք է. գնի աճը երեք անգամ ավելի մեծ է, քան Հայաստան ներկրվող գազի գնի աճը,- ընդգծել է փորձագետը։

7or.am