Լրահոս

26.03.2010 13:16


Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 25-ին հրամանագիր է ստորագրել 2010 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Հրամանագրի համաձայն, 2010 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվի Հայաս­տա­նի Հանրա­պետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և  այլ­ընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրա­նում է մինչև զորակոչի օրը, ինչ­պես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախ­կինում ստացած պար­տա­դիր զինվորական ծառայության զորակոչից տարկետ­ման իրավունքը:

2010 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Այս խորագրի վերջին նյութերը