Լրահոս

11.04.2019 10:30


Ավտոմեքենաները գլորվել են ձորը. վիրավորներից մեկի վիճակը ծանր է

Ավտոմեքենաները գլորվել են ձորը. վիրավորներից մեկի վիճակը ծանր է

Ապրիլի 10-ին՝ ժամը 21:41-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 80-րդ կմ-ին «Mercedes E200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 4 մետր գլորվել ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորները՝ Կ. (ծնված 1968 թ.) և Հ. (ծնված 1971 թ.) Մ.-երը, հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

***

Ապրիլի 10-ին՝ ժամը 21:51-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ամասիայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ-3110» մակնիշի (վարորդ՝ Մ.Զ., ծնված 1972 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 80 մ գլորվել ձորը: Վարորդը և ուղևորներից մեկը՝ Մ.Ա.-ն (ծնված 1975 թ.), տեղափոխվել են Ամասիայի շտապօգնության կայան, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Մյուս ուղևորը՝ Ա.Մ.-ն (ծնված 1975 թ.), հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը