Լրահոս

26.03.2010 13:21


Վազգեն Սաֆարյան. ««ՀայՌուսգազարդը» պետք է վերանայի իր շահագործման ծախսերը»

 -Անցած տարի «ՀայՌուսգազարդը» գազը ստանում էր 154 դոլարով, բնակչությանը վաճառում 266-ով, և շահագործման վերադիր ծախսերը կազմում էին մոտ 72%, ինչը բարձր էր։ Այս տարի, երբ գազը պետք է գնվի 180 դոլարով, բնակչությանը վաճառվում է ոչ թե 42, այլ 37,5%-ով, սակայն դա էլ բարձր է։ Այսինքն, երբ «ՀայՌուսգազարդը» բացատրում էր, որ այն ժամանակ, երբ 154 դոլարի պարագայում դրամի կուրսը 303,69 էր, ստացվում էր, որ վրադիր ծախսերը կարող էին կազմել 105%, բայց մի քանի օր հետո, երբ դոլարի և դրամի համամասնությունը փոխվեց, 1 դոլարը դարձավ 360 դրամ, նրանց վրադիր ծախսերն իջան մինչև 72%։ Ներկա պայմաններում, երբ 180 դոլարով է գազը գնվելու, վրադիր ծախսերը կազմելու են 89%,- «Հայելի» ակումբում ասել է ՀԱԱ միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Նրա խոսքերով՝ բոլոր դեպքերում այդ ծախսերը մեծ տոկոսներ են կազմում, և, իրենց համոզմամբ, «ՀայՌուսգազարդը» պետք է վերանայի իր շահագործման ծախսերը, որոնք 9,9 մլրդ են, այլապես անցած տարի տեղի է ունեցել 20% գազի ծավալների սպառման անկում։

ՀԱԱ միության հարցապնդումները և դիրքորոշումը «ՀայՌուսգազարդին» և ՀԾԿՀ-ի հետ հետևյալն են՝ ընկերության շահագործման ծախսերը պետք է պակասեցվեն։ Անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ են այդքան մեծ գազի կորուստները (5,37%), որը ոչ պակաս է, քան 82 մլն խ/մ-ն, իսկ դա այնքան է, որքան օգտագործում է «Նաիրիտ» գործարանը։ Այդ կորուստները ևս, Վ. Սաֆարյանի խոսքերով, ավելանում են գազի սակագնին։

Ինչ վերաբերում է «ՀայՌուսգազարդում» Հայաստանի Հանրապետության 20% բաժնեմասին, ապա այստեղ ևս խնդիր է առաջանում, քանի որ սպառողները վճարում են նաև ընկերության ներդրումային վճարները, հետևաբար այդ համամասնությունը պետք է այնպես վերաձևակերպվի, որ ժողովուրը՝ սպառողը, ևս դանա բաժնետեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը