Լրահոս

26.03.2010 13:29


Ահարոն Ադիբեկյան. «Գնաճը կբերի աղքատ շերտի ավելացմանը և համեստ ու ունևոր շերտերի կրճատմանը»

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը «Հայելի» ակումբում խոսելով տարբեր խավերի վրա գնաճի ազդեցության մասին՝ ասել է, որ այն կբերի աղքատ շերտի ավելացմանը և համեստ ու ունևոր շերտերի կրճատմանը։

Այդուհանդերձ, այդ ցուցանիշները  կախված են ոչ միայն գնաճից, այլև արտերկրից եկող գումարների կրճատումից։ Այս առումով անդրադառնալով կառավարության գործունեությանը՝ Ահարոն Ադիբեկյանն ասել է, որ 1,5 մլրդ վարկ վերցնելուց հետո կառավարությունը որոշում է բարձրացնել ուսուցիչների, թոշակառուների և պետական աշխատողների «ռոճիկները», որ սպառեն։ Սպառման դեպքում առևտուրը կաշխուժանա, հարկերը կվճարվեն, և բյուջեն կլցվի, սակայն դրանից հետո էլ բյուջե ոչինչ չի մտնում։ Կառավարությունն անցնում է ՀԴՄ-ների քաղաքականությանը, ինչը ևս արդյունք չի տալիս. «Հետո նայում են՝ էլ որտեղ կա, որ ստվերում է, ասում են՝ ոսկու շուկաները բերենք հարկային դաշտ և այլն։ Եթե կառավարությունը կենսաթոշակները բարձրացնում է 16 տոկոսով, ապա  օգնում է 1/3-ով, 2/3-ը մնում է օդի մեջ։ Հետևաբար աջակցություն կա, բայց բավարար չէ»։

Այս հարցում Ահարոն Ադիբեկյանի հետ համամիտ է նաև ՀԱԱ միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, ով նշել է, որ կառավարության կողմից կենսաթոշակների 11տոկոս բարձրացումն էապես ազդեցություն չի ունենա բնակչության կենսամակարդակի վրա. «Ընդամենը կարող է գազի գնի ավելացման ծախսը փակել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը