Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացած նիստում որոշվեց վերադարձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի անձնագիրը: Նման միջնորդությամբ դատարանում հանդես եկավ վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանը:
Մեղադրող Աբգար Առաքելյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ անձնագիրը վերադարձվում է, երբ քրեական հետապնդումը դադարեցվում է, ինչպես նաև հիշեցրեց այն հանգամանքը, որ մեղադրանք առաջադրելուց հետո Հայկ Սարգսյանը որոշել է լքել ՀՀ սահմանը, և նա կարող է խուսափել գործի քննությունից:
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ խափանման միջոց է կիրառված գրավը: Իսկ երկրից բացակայելը կսահմանափակվի ստորագրությամբ չհեռանալու որոշմամբ: Դատավորն ասաց, որ որպես երաշխիք, որ Հայկ Սարգսյանը գործի քննությունից չի խուսափի, կհանդիսանա նախկինում վճարված գրավը, իսկ եթե Հայկ Սարգսյանը խախտի այդ պայմանը, ապա գումարը կբռնագանձվի, իսկ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցն էլ կփոխվի կալանքով:
Գործով վկա Արթուր Ղևոնդյանի գտնվելու վայրը պարզելու համար դատարանը որոշեց դիմել համապատասխան մարմիններին, իսկ վկա Լարա Առաքելյանին ևս մեկ անգամ ծանուցել նիստի վերաբերյալ, չներկայանալու դեպքում նոր միայն կայացնել բերման ենթարկելու որոշում: Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 16-ին՝ ժամը 15:00-ին:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար: Վերջինս, հիշեցնենք, հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին 50 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Դատարանը որոշեց Սերժ Սարգսյանի եղբորորդու անձնագիրը վերադարձնել

Աղբյուրը՝ factor.am