Լրահոս

11.04.2019 17:38


46-ամյա քաղաքացին Նուբարաշենում հրկիզել է քեռու դստեր տունը

46-ամյա քաղաքացին Նուբարաշենում հրկիզել է քեռու դստեր տունը

Ապրիլի 9-ին՝ ժամը 23.55-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի թիվ 9 հողակտորի մոտ տուն է այրվում: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 23.40-ին, 1973 թ. ծնված Արմեն Ա.-ն հրկիզել է մորեղբոր դստեր տունը, ինչի հետևանքով այրվել է 6 քմ տարածք:

Արմեն Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Հրդեհը մարվել է ժամը 01.54-ին:

Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը