Փաշինյանի ազգականը պաշտոնի նշանակվելիս առերևույթ ներկայացրել է կեղծ դիպլոմ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեն այսօր վարույթ է ընդունել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ՔԿ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանից։ Նրա խոսքով՝ գործը վերաբերում է ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելուն։
Նախնական տվյալներով ՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի ինժեները 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին է ներկայացրել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ 1993 թվականին ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, որից հետո հիշյալ կազմակերպությունում նշանակվել է բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում:
Սակայն քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՊՈԱԿ-ի ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին:
Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: