Լրահոս

26.03.2010 14:08


Ցանկությունները քաղաքական կատեգորիա չեն, կամ Քոչարյանը կվերադառնա՞ ակտիվ քաղաքականություն

Ցանկությունները քաղաքական կատեգորիա չեն, կամ Քոչարյանը կվերադառնա՞ ակտիվ քաղաքականություն

-Պարոն Քոչարյանը նախկին նախագահն է։ Ինչպես ամբողջ աշխարհում, նույն ԱՄՆ պրակտիկայում էլ եթե հիշում եք՝ Ջիմի Քարտերը, այնուհետև Ջորջ Բուշ ավագը, Ջորջ Բուշ կրտսերը, Բիլ Քլինթոնը, նախկինում՝ պետքարտուղար Հենրի Քիսենջերը հիմա շատ ակտիվ գործունեություն են ծավալում և իրենց կարծիքներն արտահայտում այս կամ այն հարցի շուրջ: Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն է շատ ակտիվ գնահատականներով հանդես գալիս: Նորմալ է, երբ նախկին նախագահներն իրենց կարծիքն են արտահայտում այս կամ այն հարցի շուրջ: Իսկ երկրորդ նախագահ պարոն Քոչարյանը կվերադառնա քաղաքականություն, չի՞ վերադառնա՝ բացառապես իր որոշելիքն է,-ասել է ՀՀԿ խմբակցության մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է նախկին նախագահ Ռ. Քոչարյանի քաղաքականություն վերադառնալը։

Լրագրողները հարց են ուղղել, թե ՀՀԿ-ն ցանկանո՞ւմ է, որ նա վերադառնա քաղաքականություն, Է. Շարմազանովը պատասխանել է.

-Ցանկությունները քաղաքական կատեգորիա չեն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը