Կիմ Չեն Ընը վերընտրվել Է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի ղեկավար
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերընտրվել Է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի ղեկավար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Երկրի պետական իշխանության բարձրագույն գործադիր մարմնի նախագահի պաշտոնում Կիմ Չեն Ընի վերընտրությունը տեղի Է ունեցել Է 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում: Այստեղ նշանակվել Է նաեւ Հյուսիսային Կորեայի նոր վարչապետը: Պակ Պոն Ջուի տեղն զբաղեցրել Է Կիմ Չժե Ռենը՝ իշխող Կորեայի աշխատանքային կուսակցության ավագ անդամը: Միաժամանակ, Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահ Է դարձել Ցոյ Ռեն Հեն, որը կփոխարինի Կիմ Յոն Նամին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կիմ Չեն Ընը վերընտրվել Է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի ղեկավար
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերընտրվել Է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի ղեկավար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Երկրի պետական իշխանության բարձրագույն գործադիր մարմնի նախագահի պաշտոնում Կիմ Չեն Ընի վերընտրությունը տեղի Է ունեցել Է 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում:
Այստեղ նշանակվել Է նաեւ Հյուսիսային Կորեայի նոր վարչապետը: Պակ Պոն Ջուի տեղն զբաղեցրել Է Կիմ Չժե Ռենը՝ իշխող Կորեայի աշխատանքային կուսակցության ավագ անդամը:
Միաժամանակ, Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահ Է դարձել Ցոյ Ռեն Հեն, որը կփոխարինի Կիմ Յոն Նամին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: