Լրահոս

26.03.2010 14:23


Շարմազանով. «Հանրապետականը ոչնչից չի խուսափում»

Շարմազանով. «Հանրապետականը ոչնչից չի խուսափում»

 «Դե ֆակտո» ակումբում հրավիրված ասուլիսում լրագրողները Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարց են ուղղել՝ ՀՀԿ-ն ինչո՞ւ է խուսափում ասել, թե Ռ. Քոչարյանը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ճիշտ է գնահատել իրավիճակը, թե ոչ։

-Հանրապետականը ոչնչից չի խուսափում։ Այդ մարդն ունի իր իրավունքը։ Ինքն իր կարծիքն է հայտնել, մենք էլ ասում ենք, որ սատարում ենք Տիգրան Սարգսյանի կառավարությանը,-ասել է Շարմազանովն ու ավելացրել, թե Տիգրան Սարգսյանի կառավարությունն ունի ՀՀԿ-ի վստահությունը։

-ՀՀԿ-ն նորմալ է գնահատում, երբ այս կամ այն քաղաքական գործիչը կոռեկտության սահմաններում ներկայացնում է իր կարծիքը։ Իսկ առողջ քննադատությունը, անկախ նրանից, թե ով կանի՝ 1-ին նախագահը, 2-րդ նախագահը, փորձագետը, թե քաղաքական գործիչը, բնականաբար, ոչ մեկին չի խանգարում,-ավելացրել է Էդուարդ Շարմազանովը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը