Ավտովթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ Արծրուն Հովհաննիսյան
Ավտովթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նրանց առողջական վիճակը նորմալ է։
Ապրիլի 11-ին, ժամը 20:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, թիվ N զորամասի զինծառայողներ Շ.Գ.-ն (ծնված 1995 թ.), Ա.Գ.-ն (ծնված 1998 թ.), Մ.Ջ.-ն (ծնված 1999 թ.), Ս.Բ.-ն (ծնված 1999 թ.), Ա.Ն.-ն (ծնված 1999 թ.), Է.Ս.-ն (ծնված 1999 թ.), Պ.Ք.-ն (ծնված 1999 թ.), Գ.Գ.-ն (ծնված 1999 թ.), Դ.Ս.-ն (ծնված 1999 թ.), Ա.Հ.-ն (ծնված 1999 թ.), Շ.Ա.-ն (ծնված 1999 թ.), Վ.Ս.-ն (ծնված 1999 թ.), Ա.Ա.-ն (ծնված 2000 թ.), Կ.Մ.-ն (ծնված 2000 թ.), Գ. Ս.-ն (ծնված 2000 թ.), Ա.Ս.-ն (ծնված 2000 թ.), Գ.Ա.-ն (ծնված 2000 թ.), Ա.Ե.-ն (ծնված 2000 թ.) և Ռ.Ս.-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Մեղրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: