Քոչարյանն ասել է, որ միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը կարող է այս փուլում օբյեկտիվ որոշում կայացնել (տեսանյութ)
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը մամուլի ասուլիսում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գործին, տեսակցության սահմանափակումներին և այլ հարցերի։
«Քրեական գործի նյութերը ուսումնասիրելիս տեսնում ենք՝ ինչ գերնպատակներ են ներդրված Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու համար»,-ասել է Հայկ Ալումյանը՝ նշելով, որ դատարանում երեկ տեղի ունեցածն իրավաբանական տեսանկյունից ծայրաստիճան մեծ խախտում էր։
«Շատ կոպիտ ձևով Վերաքննիչ դատարանը խախտեց քրեական օրենսգրքի բազմաթիվ նորմեր, որոնց վրա մենք հիմնվում էինք։ Ինչպես ասաց պարոն Քոչարյանը դեռ դատավարության ժամանակ, մենք, իհարկե, չենք կարող ակնկալել, որ դատավորը պետք է հերոս լինի, այս գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորն այս փուլում կարող է կայացնել օբյեկտիվ որոշում»,-ասել է պաշտպանը։
Նրա խոսքով՝ տարբեր աղբյուրներից ստույգ տեղեկություններ են սկսել ստանալ, թե ում միջոցով և ինչ եղանակներով են պատվերները հասնում դատավորին․
«Կգա դրա ժամանակը և կներկայացվեն անուններ՝ անուն առ անուն։ Այնպես չէ, որ այս ամեն ինչը միշտ լինելու է քողարկված, և զսպանակն ինչքան սեղմվի, այնքան ավելի ուժեղ է հետ բացվելու»։
Պաշտպանը նաև ընդգծել է․ «Մենք շատ անսպասելի ու շատ ազդեցիկ քայլերի ենք պատրաստ, ուղղակի չենք ուզում խնդիրը հասնի դրան»։

7or.am