Վարդան Այվազյան. «Սննդամթերքի թանկացման տենդենցը շարունակվելու է»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր ՎարդանԱյվազյանը հայտնել է, թե վերջին 11 ամիսում պարենի գները բարձրանում են, և դա պայմանավորված է միջազզային շուկայում տեղի ունեցող զարգացումներով:
-Հիմա քննարկվում է տնտեսական մրցակցության մասին օրենքը, ձկնաբուծության մասին օրենքը: Սննդամթերքի թանկացման տենդենցը շարունակվելու է: Քանի որ Հայաստանը ներմուծող երկիր է, նա պետք է որոշակի գործառույթներ անի: Լուրջ բարեփոխումներ պետք է իրականացվի գյուղատնտեսության ոլորտում,-ասել է նա:
Նրա խոսքերով՝ Հայաստանը աշխարհից կտրված երկիր չէ, և միջազգային շուկայում տեղի ունեցող բոլոր գործոնները ազդում են նաև մեր շուկայի վրա։
Ըստ Վարդան Այվազյանի՝ անհրաժեշտ են գյուղատնտեսության ոլորտի ու դրան վերաբերող օրենսդրության լուրջ բարեփոխումներ, և դրանք արդեն սկսվել են։
Վարդան Այվազյան. «Սննդամթերքի թանկացման տենդենցը շարունակվելու է»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը հայտնել է, թե վերջին 11 ամիսում պարենի գները բարձրանում են, և դա պայմանավորված է միջազզային շուկայում տեղի ունեցող զարգացումներով:

7or.am